Ջոնի Դեփը հայտարարել է, որ հպարտ է «Կուռք» հեռուստասերիալում իր դստեր դերով

11:52   8 հունիսի, 2023

Ջոնի Դեփը մեկնաբանել է Սեմ Լեւինսոնի եւ The Weeknd-ի «Կուռք» սերիալը, որի շուրջ արդեն ձեւավորվել է սկանդալային նախագծի համբավը։ Դրանում գլխավոր դերը կատարել է ամերիկացի դերասանուհի Լիլի-Ռոզ Դեփը՝ Ջոնի Դեփի դուստրը։

Ըստ Daily Mail-ի՝ Դեփը հպարտանում է Լիլի-Ռոուզով եւ կարծում է, որ սերիալի շուրջ ծագած կատաղի հակասությունները նշան են, որ նա «ամեն ինչ ճիշտ է անում»:

«Ջոնին սիրում է, որ Լիլին զբաղվում է իր կարիերայով եւ մարտահրավեր նետում իրեն՝ ստանձնելով իրեն հետաքրքիր եւ փորձարկող դերեր»,- ասել է դերասանին մոտ կանգնած աղբյուրը։

«Նա հպարտանում է դստերով եւ չի կարեւորում ավելորդ շաղակրատությունն ու դրամատուրգիան։ Ջոնին կարծում է, որ Լիլին ամեն ինչ ճիշտ է անում, եթե դերն այդքան մեծ ուշադրության է արժանացել ու հպարտանում է նրա հաջողությամբ», - հավելել է աղբյուրը։

Քննադատության են արժանացել սեքսուալ տեսարանները, որոնք չափազանց բացահայտ են համարվում՝ թոփլես տեսարաններ, խեղդամահություն եւ ձեռնաշարժություն: Ըստ հեռուստադիտողների՝ ֆիլմի ստեղծող Սեմ Լեւինսոնը սերիալը վերածել է «բռնաբարության ֆանտազիաներով տանջող պոռնոյի»:



© NEWS.am STYLE