Իտալական Gucci նորաձեւության տունը ներկայացրել է զարդերի նոր հավաքածու

17:26   8 հունիսի, 2023

Իտալական Gucci նորաձեւության տունը ներկայացրել է զարդերի նոր հավաքածու։ Այս մասին հայտնում է WWD-ն։

Ոսկերչական հավաքածուն, որը չորրորդն է դարձել Gucci տան պատմության մեջ, ստացել է Allegoria անվանումը եւ նվիրված է տարվա չորս եղանակներին։ Շարքում գարունը խորհրդանշվում է ադամանդներով եւ տուրմալիններով, ամառը՝ զմրուխտներով, սպինելներով եւ նարնջագույն տուրմալիններով: Դեղին շափյուղաները, վարդագույն տուրմալիններն ու նարնջագույն նռնաքարերը պատասխանատու են աշնան համար, իսկ ադամանդներն ու օփալները՝ շրջապատված թանկարժեք էմալով, փոխանցում են ձմռան տրամադրությունը։

985412-2.jpg (33 KB)

Զարդերի շնորհանդեսը տեղի է ունեցել Palazzo Settimanni-ում՝ բրենդի պատմական արխիվում:

«Այստեղից սկսվեց մեր պատմությունը, երբ Guccio Gucci-ն սկսեց ձեռագործ կաշվե իրեր պատրաստել 1921 թվականին: Ստեղծագործության այս բարդ մոտեցումը կրկնում է ոսկերչական արվեստը, եւ Ֆլորենցիայում շնորհանդեսը հարգանքի տուրք է տան հարուստ պատմությանն ու ծննդավայրին», - բացատրել է Gucci-ի նախագահ եւ գործադիր տնօրեն Մարկո Բիզարին:

Gucci_model_3_WEB-pic_32ratio_900x600-900x600-30394.jpg (63 KB)

Բիզարին նշել է, որ Gucci-ն «նոր» է բարձր ոսկերչական սեգմենտում, սակայն ընդգծել է, որ տան հաճախորդները «գիտեն, որ իրենց առաջարկվում է յուրահատուկ բան՝ ոգեշնչված տան կրքով, կրեատիվությամբ եւ զգացմունքներով»:

84126.jpg (75 KB)

«Սա այն է, ինչը մեզ առանձնացնում է ոլորտի բոլոր խաղացողներից: Ամեն ինչ սկսվում է ստեղծագործությունից: Սա այն է, ինչ հաճախորդները, ի վերջո, փնտրում են ամենաբարձր որակի մշակման, բացառիկ քարերի եւ շուկայում իրացվելիության հետ մեկտեղ»,- ասել է Մարկո Բիզարին:

 



© NEWS.am STYLE