Tiffany & Co.-ն զարդերի նոր հավաքածու է նվիրել ծովի բնակիչներին

14:15   8 հունիսի, 2023

Tiffany & Co.-ն ցուցադրել է զարդերի նոր հավաքածու, որը կոչվում է «Out of the Blue»: Այն պաշտոնապես կներկայացվի այս ամառ The Landmark-ում՝ բրենդի նորաբաց առաջատար խանութում Հինգերորդ պողոտայում: Ստորջրյա աշխարհի բազմազանությունից ոգեշնչված հավաքածուն նշում է Ժան Շլումբերժեի ժառանգությունը:

63252.jpg (56 KB)

«Իմ առաջին Կապույտ գրքերի հավաքածուն Tiffany-ի համար խորը սուզումն է ստորջրյա աշխարհ, որը եւ՛ տոնում է, եւ՛ վերաիմաստավորում Ժան Շլումբերժեի տեսլականը: Ժան Շլումբերժեի երեւակայության եւ ստեղծագործական փիլիսոփայության մեջ ծովը անծանոթ, անվերջ աշխարհ է։ Նա ստեղծեց գլուխգործոցներ, որոնք անհամեմատելի են իրենց վեհությամբ ու խորհրդավորությամբ»,- ասում է Tiffany & Co.-ի ոսկերչական արվեստի ստեղծագործական տնօրեն Նատալի Վերդեյը։

3214863.jpg (34 KB)

Out of the Blue-ն բացահայտում է Ժան Շլումբերժեի առանձնահատուկ հմայքը ֆանտաստիկ ծովային կյանքով: Յուրաքանչյուր կտորի երկրաչափությունն ու ոճավորված էսթետիկան ոգեշնչվում է լեգենդար դիզայների երեւակայությունից եւ ստեղծագործական փիլիսոփայությունից՝ հավերժացնելով ու վերաիմաստավորելով ծովային խորհրդանիշների առեղծվածային պատկերները:

2589632.jpg (18 KB)

«2023 թվականի «Blue Book» հավաքածուով մենք հնարավորություն տեսանք հարգանքի տուրք մատուցելու Ժան Շլումբերժեի ժառանգությանը` նոր կյանք հաղորդելով նրա որոշ խորհրդանշական ստեղծագործություններին: Այս զարդերը կրում են Schlumberger-ի հատուկ ոգին եւ ոճը, սակայն դիզայնն ինքնին նոր է: Մենք վստահ ենք, որ նա նույնքան տպավորված կլիներ յուրաքանչյուր նոր գլուխգործոցով, որքան մենք»,- ասել է Tiffany & Co.-ի նախագահն ու գործադիր տնօրեն Էնթոնի Լեդրուն։

15632.jpg (42 KB)

9852.jpg (33 KB)

6214.jpg (37 KB)

 

 



© NEWS.am STYLE