Քայլի Ջեները ցուցադրել է իր 5-ամյա դստեր 40 հազար դոլար արժողությամբ ժամացույցը

15:27   8 հունիսի, 2023

«Keeping up with the Kardashians» ռեալիթի շոուի աստղ եւ բլոգեր Քայլի Ջենները տեսանյութ է հրապարակել՝ ցուցադրելով պայուսակի պարունակությունը։ Նա տեսանյութը տարածել է TikTok-յան իր օգտահաշվում։

Քայլի Ջենները վերանայել է իր 4500 դոլար արժողությամբ Bottega Veneta պայուսակի պարունակությունը։ Իրերի թվում էր 40,000 դոլար արժողությամբ ոսկե Rolex Day-Date ժամացույցը:

2in11_-pic_32ratio_900x600-900x600-52853.jpg (85 KB)

«Սթորմիի ամենօրյա ժամացույցը, որը նախկինում իմն էր: Նա դա կրել է իր ծննդյան օրը, իսկ դրանից հետո որոշել է դադարեցնել դրանք օգտագործելւ»,- գրել է Քայլի Ջենները։

2023 թվականի ապրիլին հայտնի մարդկանց բամբասանքների DeuxMoi բլոգը բացահայտեց 25-ամյա Քայլի Ջեների եւ 27-ամյա Թիմոթի Շալամեի սիրավեպը։ Նշվել է, որ հունվարին Ջեններն ու Շալամեն հանդիպել են Փարիզում Ժան Պոլ Գոտիեի շոուի ժամանակ, իսկ շոուից անմիջապես հետո նրանց միջեւ ռոմանտիկ հարաբերություններ են սկսվել։ Ասպենում աստղերը միասին նշել են Ամանորը եւ հանգստացել Թերքս ու Կայկոս կղզիներում։



© NEWS.am STYLE