Գերշքեղ մեքենաների շարասյունը տուն է ուղեկցել Ասիայի ամենահարուստ մարդու թոռնուհուն

13:01   8 հունիսի, 2023

Ասիայի ամենահարուստ մարդը՝ Մուկեշ Ամբանին վերջերս ընդունել է ընտանիքի նոր անդամին՝ չորրորդ թոռնուհուն:

Հնդիկ միլիարդատեր որդին՝ Ակաշ Ամբանին եւ հարսը՝ Շլոկ Մեհտան դուստր են ունեցել՝ հղիության պաշտոնական հայտարարումից ընդամենը մեկ ամիս անց: Ամբանիի ողջ ընտանիքը ժամանել է Մումբայի Sir H. N. Reliance Foundation հիվանդանոց եւ հետազոտական ​​կենտրոն, որը պատկանում է Ամբանի ընտանիքին, որպեսզի ողջունի նորածնին ու նրան տուն բերի: Ամբանի ընտանիքի անդամներին հիվանդանոցից ուղեկցել է շքեղ մեքենաների հսկայական շարասյունը, որի արժեքը գնահատվում է ավելի քան 6,5 միլիոն դոլար:

Հիվանդանոցից դուրս եկող մեքենաների անվերջ թվացող շարքը ներառել է ամենաթանկ սեդաններն ու ամենագնացները: Առնվազն 20 մեքենա կարելի է տեսնել Ամբանիի ընտանիքի ավտոշարասյունում, որը հիմնականում ամենագնացներ են, որոնք օգտագործվում են ընտանիքը պաշտպանող անվտանգության ուժերի կողմից: Որպես Հնդկաստանի ամենահարուստ մարդը՝ Մուկեշ Ամբանին եւ նրա ընտանիքը ստացել են ամենաբարձր Z-plus պաշտպանությունը հնդկական իշխանությունների կողմից:

Անվտանգության ծառայությունը բաղկացած է 55 հոգուց, այդ թվում՝ 10-ից ավելի հատուկ ջոկատայիններ ու ոստիկաններ։ Հետաքրքիր է, որ Ասիայի ամենահարուստ ընտանիքը հսկող անվտանգության աշխատակիցներին շարասյունով շարժվելու համար տրամադրվել է 5 Mercedes-AMG G63 ավտոմեքենա, մի քանի Range Rover ամենագնաց եւ Mercedes V դասի ֆուրգոն:

Տեսանյութում Մուկեշ Ամբանին երեւում է Mercedes-Benz S600 Guard-ի առջեւի նստատեղին։ Mercedes-ի շքեղ լիմուզինն առաջարկում է VR10 մակարդակի բալիստիկ պաշտպանություն եւ Հնդկաստանում արժե 1,2 միլիոն դոլար։ Ակաշ Ամբանին կարելի է տեսնել կապույտ Lamborghini Urus-ով իր կնոջ եւ մոր հետ։

авто.jpg (90 KB)

Ամբանի ընտանիքը հայտնի է էկզոտիկ մեքենաների հանդեպ իր սիրով։ Մումբայում գտնվող նրանց 2 միլիարդ դոլար արժողությամբ տունն ունի 168 ավտոմեքենա ունեցող ավտոտնակ, որտեղ պահվում են Հնդկաստանի ամենաթանկ մեքենաներից մի քանիսը:



© NEWS.am STYLE