Դիզայները ցանկանում է, որպեսզի կաշվով փաթաթված տղամարդիկ իրենց զգան որպես կայսր Ադրիան

21:10   8 հունիսի, 2023

Դիզայներ Թոմաս Ֆիննին ներկայացրել է նոր հավաքածու՝ ոգեշնչված հռոմեական տիրակալ կայսր Ադրիանից:

адриан.jpg (101 KB)

«Կայսր Ադրիանը՝ հռոմեական տիրակալը, հայտնի էր արվեստի հանդեպ իր հետաքրքրությամբ եւ կայսրության ողջ տարածքում լայնածավալ ճանապարհորդություններով։ Իր ճամփորդությունների ընթացքում նա հանդիպել է Անտինուսին, եւ նրանք խորը եւ կրքոտ սեր զարգացրեցին միմյանց հանդեպ»,- պատմել է Ֆիննին։ Ռոմանտիզմի այս զգացումն արտացոլված է Ֆիննիի կաշվե իրերի մեջ՝ սկսած ձեռքով կաղապարված շագանակագույն կաշվե շորտերից: Ռելիեֆային եւ քանդակված ձեւերը ըստ արական կազմվածքի ընդգծում են գոտկատեղի վերեւի հատվածը։

адриан2.jpg (106 KB)

Ֆիննիի կողմից արական մարմնի ուսումնասիրությունը շարունակվում է կիսանդրիի հատվածով, որը պատրաստված է շագանակագույն կաշվից եւ ծածկված է, որպեսզի ստեղծի քանդակված որովայնի տեսք: Կրծքավանդակն ընդգծված է արույրե կոճակներով, որոնք կարելի է տեսնել նաեւ կիսանդրի էֆեկտի պայուսակի վրա։

адриан4.jpg (65 KB)

7878.jpg (66 KB)

Գները տատանվում են $200-ից $4000:

 



© NEWS.am STYLE