Երկրպագուները մտահոգված են Արիանա Գրանդեի քաշի կտրուկ կորստով

23:22   8 հունիսի, 2023

Երկրպագուներն անհանգստացած են երգչուհի Արիանա Գրանդեի կտրուկ նիհարելուց։ Նա վերջերս TikTok-ում կիսվել է նոր տեսահոլովակով։ Այն պատճառ է հանդիսացել երկրպագուների համար՝ անհանգստանալու երգչուհու առողջական վիճակի մասին։

@arianagrande @r.e.m. beauty original sound - arianagrande

Տեսահոլովակում երգչուհին գովազդում է R.E.M Beauty կոսմետիկ ապրանքանիշը։ Նա սովորականից շատ ավելի գունատ տեսք ուներ, ինչպես նաեւ շատ ավելի փոքր։

Նրա հետևորդներից և հեռուստադիտողներից շատերին չէր հետաքրքրում այն ​​ապրանքը, որը նա գովազդում էր: Նրանք շատ ավելի հետաքրքրված էին նրա արտաքինի փոփոխություններով։

«Նա կարծես ստեղծված լինի արհեստական ​​բանականությամբ», -  մեկնաբանել է երկրպագուներից մեկը: «Ամեն անգամ, երբ ես տեսնում եմ այս կնոջ լուսանկարները, նա այլ տեսք ունի»,- նկատել է մեկ ուրիշը։

Գրանդեն պատասխանել է TikTok-ի այս տեսակի մեկնաբանություններին դեռեւս ապրիլին: «Ես պարզապես ուզում էի պատասխանել իմ մարմնի վերաբերյալ ձեր մտահոգություններին: Կարծում եմ՝ մենք պետք է ավելի մեղմ եւ ավելի նուրբ վերաբերվենք մարդկանց մարմնին, անկախ ամեն ինչից: Առողջ եւ գեղեցիկ տեսք ունենալու շատ տարբեր եղանակներ կան: Ես շատ հակադեպրեսանտներ էի ընդունում, վատ էի ուտում եւ անցնում էի իմ կյանքի ամենավատ շրջանը, երբ կարծում էիր, որ առողջ տեսք ունեմ, իսկ իրականում ոչ:



© NEWS.am STYLE