Քիմ Քարդաշյանը նոր սիրեկանի հետ հանդիպման է գնացել գաղտնի ռեստորանում

12:43   9 հունիսի, 2023

Ռեալիթի աստղ եւ մոդել Քիմ Քարդաշյանը երկար ժամանակ անց առաջին անգամ ժամադրության է գնացել եւ խոսել նոր սիրավեպի մասին։ Այդ մասին՝  The Kardashians շոուի նոր դրվագում։

Հաղորդման եթերում 42-ամյա Քիմ Քարդաշյանը պատմել է, որ տղամարդու հետ ժամադրության է գնացել Նյու Յորքի գաղտնի ռեստորան։ «Ես ուզում եմ դա թաքցնել հանրությունից, քանի որ մենք դեռ լուրջ բան չունենք»,- ասել է Քիմ Քարդաշյանը։

Քիմ Քարդաշյանի վերջին ընկերը եղել է կատակերգու Փիթ Դեւիդսոնը։ Զույգը բաժանվել է 2022 թվականի օգոստոսին՝ ինը ամիս հարաբերություններից հետո։ Մինչ այս «Keeping up with the Kardashians» շոուի աստղն ամուսնացած էր Քանյե Ուեսթի հետ, նախկին ամուսիններն ունեն չորս երեխա։



© NEWS.am STYLE