«Բենջամինի սիրավեպը հիմարություն էր»․ Նատալի Պորթմանը մեկնաբանել է ամուսնու դավաճանությունը

13:49   9 հունիսի, 2023

Նատալի Պորթմանն ու նրա սիրելին՝ Բենջամին Միլփիեն, դժվարին շրջան են ապրում իրենց հարաբերություններում։ Մամուլում տեղեկություններ հայտնվեցին, որ տղամարդը որոշ ժամանակ դավաճանել է դերասանուհուն 25-ամյա էկոակտիվիստ Կամիլ Էթյենի հետ։ Սակայն աստղը որոշել է ներել ամուսնուն։

Ըստ ինսայդերների՝ դերասանուհին իրեն «նվաստացած» է զգում, սակայն չի պատրաստվում ամուսնալուծվել։ «Նատալին կարծում է, որ Բենջամինի գայթակղությունը կարճ հիմարություն էր, որը նրա համար ոչինչ չի նշանակել», - Us Weekly-ին ասել է աղբյուրը: Պորթմանը «ցանկանում է տեսնել, թե արդյոք նա կարող է վերականգնել վստահությունը նրա հանդեպ» եւ համոզվել, որ իրենց երեխաները «չմեծանան քանդված ընտանիքում»:

Սակայն դերասանուհուն մոտ կանգնած երկրորդ ինսայդերն այլ տեղեկություններ ունի։ Նա պնդում է, որ Նատալին դեռ չգիտի, թե արդյոք կարող է ներել Բենջամինին կատարվածից հետո։ «Հենց հիմա նրանք խոսում եւ աշխատում են այդ ամենի վրա՝ հանուն իրենց երեխաների», - ասել է անանուն աղբյուրը։

Ֆրանսիացի պարուսույցի եւ դերասանուհու ծանոթությունը տեղի է ունեցել «Սեւ կարապը» ֆիլմի նկարահանումների ժամանակ (հենց նրա համար է, որ Պորթմանը ստացել է Օսկար՝ որպես լավագույն դերասանուհի) 2010 թվականին։ Երկու տարի անց նրանք ամուսնացան ամենախիստ գաղտնիության պայմաններում։ Եվ, ի դեպ, այդ ժամանակ արդեն ծնվել է ամուսիններից առաջնեկը՝ Ալեֆի որդին։ Իսկ 2017 թվականի փետրվարին զույգը երկրորդ երեխան ունեցան։ Նատալին եւ Բենջամինը աղջիկ են ունեցել, որին տվել են Ամալյա անունը։



© NEWS.am STYLE