Ջեյ Լոն իր ձեռագիրն է տալիս ամառային մաքսի զգեստին

11:55   9 հունիսի, 2023

Ամռանը պարզ, եթերային մաքսի զգեստը կամ կիսաշրջազգեստը պարտադիր են:

Այնպիսի աստղերն, ինչպիսիք են Ռիհաննան, Քեթի Հոլմսը եւ Ջենիֆեր Լոուրենսը, կիզիչ սեզոնին ընդառաջ արդեն նկատվել են մինչեւ հատակը հասնող փքուն զգեստներով: Դրանք թեթեւ են եւ եթերային, ոչ փայլուն եւ շատ պարզ։ Զարմանալի չէ, որ այսպիսի զգեստները հիթ են դարձել: Բայց Ջենիֆեր Լոպեսը արտաքին տեսքի մեջ բերում է իր սեփական շրջադարձը: Երգչուհուն նկատել են Լոս Անջելեսում գնումներ կատարելիս ամառային այս զգեստի ինքնատիպ տարբերակով։

jl-1.jpg (92 KB)

Նա ընտրել է կապույտ մաքսի Valentino ջինսե զգեստ, որի դիմացի գրպաններին երեւում են ոսկե «V» լոգոտիպերը: Այն արժե 4700 դոլար։

jl1.jpg (131 KB)

Եթե ​​մինչեւ հատակը հասնող ջինսե զգեստը ամառվա համար ծանր է թվում, մի վախեցեք. Լոպեսի զգեստն աչքի էր ընկնում առջևի, կողքերի եւ հետեւի հատվածներում ստրատեգիական ճեղքերով․ մարմինը ցուցադրելու համարձակ միջոց:

jl2-1.jpg (81 KB)

Աստղն ամբողջացրել է տեսքը սուր կոշիկներով եւ Gucci պայուսակով, բայց դուք կարող եք հեշտությամբ փոխարինել աքսեսուարները հարթ սանդալներով եւ մինի պայուսակով: Իհարկե, Լոպեսի ոչ մի տեսք ամբողջական չէ առանց մեծ չափսերի շքեղ ակնոցների:



© NEWS.am STYLE