«Մի քիչ երկար համբուրիր»․ Իվետա Մուկուչյանն ամառային նոր երգ է ներկայացրել

12:10   9 հունիսի, 2023

Իվետա Մուկուչյանն ամառը սկսել է նոր ռիթմով։ Երգչուհին ներկայացրել է «Մի քիչ երկար համբուրիր» երգը, որը հայկական եւ իսպանական հնչյունների հետաքրքիր միքս է։ Երգի երաժշտությունը Իվետան համահեղինակել է Նիկ Էգիբյանի հետ, որը նաեւ կատարել է ստեղծագործության գործիքավորումը, խոսքերի հեղինակը հենց ինքը՝ երգչուհին է։

Իվետայի նախորդ՝ «Սիրտ» երգը TikTok-ում ամենաթրենդային շարժումներից էր դարձել։ Այսօր երգչուհին հետեւորդներին ներկայացնելու իր նոր երգի տիկտոկյան թրենդը։ 

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Iveta Mukuchyan (@iveta.mukuchyan)



© NEWS.am STYLE