3 կերպար Ամանորի համար

12:32   18 դեկտեմբերի, 2013

Ամանորի գիշերը մեզանից յուրաքանչյուրը ցանկանում է անթերի տեսք ունենալ: Բայց ինչպե՞ս անել՝ ամեն ինչ իրար չխառնելու եւ Ամանորը կատարյալ կերպարով դիմավորելու համար: NEWS.sm STYLE-ն առաջարկում է 3 կերպար, որոնցից կարող եք ընտրել որեւէ մեկն ու զգեստը համապատասխանեցնել հենց այդ կերպարին:

Առօրյա: Այս կերպարը նրանց համար է, ովքեր չեն ցանկանում դիմահարդարման համար շատ ժամանակ ծախսել: Այսպիսի կերպար ստանալու համար անհրաժեշտ է մաշկի գույնին մոտ տոնային քսուք ընտրել, թափանցիկ փայլ` շուրթերին, իսկ աչքերը ներկել մարմնագույն կամ կաթնագույն ստվերաներկով, ոչինչ ավելի: Վարսերը կարելի է պարզապես արձակ թողնել կամ պոչ կապել:

Ռոմանտիկ եւ նուրբ: Նման կերպար ստանալու համար անհրաժեշտ է քիչ դիմահարդարում անել: Բաց, դեղձագույն տոնային քսուք կամ դիմափոշի, բաց վարդագույն սնգույր: Ստվերաներկը պետք է աննշան լինի, իսկ սուրմայի կամ սեւ մատիտի փոխարեն պետք է թեթեւակի սեւաներկ քսել: Ինչ վերաբերում է սանրվածքին. նախապատվությունը տվեք թեթեւ, անփույթ հյուսքերին կամ ալիքներին:

Սեքսուալ: Նման կերպար ստանալու համար շեշտը պետք է դնել աչքերի եւ վարսերի վրա: Սեւ-արծաթագույն կամ մուգ շագանակագույն սմոքի-այ, մուգ տոնային քսուք, շագանակագույն սնգույր, վառ շրթներկ... Եվ սեքսուալ կերպարն ապահովված է: Վարսերի պարագայում տեղին կլինեն փարթամ խոպոպները եւ ծավալուն վարսերը:

NEWS.sm STYLE



© NEWS.am STYLE