Wish list. մատանիներ ամռան համար

12:06   11 հունիսի, 2023

Ցանկանու՞մ եք ներդրումներ կատարել ձեր զգեստապահարանում, բայց չունե՞ք բավարար դրամական միջոցներ աշխարհահռչակ խելահեղ ապրանքներ գնելու համար: NEWS.am STYLE-ն առաջարկում է ավելի մոտիկից ծանոթանալ հայրենական արտադրողի այլընտրանքային տարբերակներին։ Դրանք նույնքան լավն են եւ որակով, եւ կատարողականությամբ:

Uhi Jewelry

«Եվրատեսիլ 2023»-ում Հայաստանի ներկայացուցչի կերպարը երկար քննարկվում էր։ Հանդիսատեսի ուշադրությունը, մասնավորապես, բեւեռվել է երգչուհի BRUNETTE-ի զարդերի վրա։ Դրանք հատուկ պատվերով ստեղծվել են UHI-ի կողմից:

Ամառն այն ժամանակն է, երբ պետք է սիրահարվել, ազատություն զգալ։ Այդ իսկ պատճառով մենք խորհուրդ ենք տալիս ընտրել ռոմանտիկ զարդեր: Օրինակ՝ սրտի տեսքով մատանի, բայց ոչ կոտրված։

Ապրանքանիշն առաջարկում է երկու տարբերակ՝ 925 հարգի արծաթով եւ 14 կարատանոց ոսկով: Բավականին լայն տեսականի։ Առաքում ամբողջ աշխարհում։

Immenso

NEWS.am Style-ի համար նոր ապրանքանիշեր գտնելը միանգամայն այլ ուրախության աղբյուր է։ Հատկապես, երբ դիզայների աշխատանքն ակնհայտ է։

Իրը լրացուցիչ արժեք է ստանում, երբ եզակի է։ Սա կարելի է տեսնել նուրբ դիզայնով կամ սահմանափակ քանակությամբ: Immenso ապրանքանիշն իր հաճախորդներին առաջարկում է զարդ մեկ օրինակով: Այսպիսով՝ դրանք ավելի ցանկալի դարձնելով։

NEWS.am STYLE-ի ֆավորիտներն են գունավոր չժանգոտվող պողպատից եւ ցիրկոնիումի մատանիները։ Դրանցում կարելի է հաճախել Jellyfish լողավազանային երեկույթի, այնուհետեւ կարող եք գնալ KONG-ի խնջույքին: Սեզոնին, երբ գույների հրավառություն է, դրանք շատ տեղին կլինեն։

Lusin Jewelry

Մինիմալիստական ​​ապրանքանիշ, բայց իմաստով: Յուրաքանչյուր ապրանքի վրա հղում կա հայկական մշակույթին։ Ահա այն հանգույցը, որով հյուսված է գորգը, եւ արեւախաչը (հավերժության խորհրդանիշ):

Ապրանքանիշի հետեւում կանգնած է it-girl Էլինա Նահապետյանը։ Առցանց ավելի հայտնի @elinadjan անունով: Աղջիկն ապրում եւ աշխատում է Բարսելոնայում։ Նա բավականին էկլեկտիկ, բայց միեւնույն ժամանակ ամբողջական կերպար ունի։ Նա հաճախ է սիրում փորձել սեփական ապրանքանիշի զարդերը։ Հատկապես մատանիները հիանալի կերպով լրացնում են հայուհու ցանկացած կերպար։

Ամենաշատն աչքի է ընկնում VARDUÍ մատանին։ Այն պատրաստված է 925 հարգի արծաթից։ Հնաոճ ծաղկային զարդանախշը հատուկ յուրահատկություն է հաղորդում արտադրանքին:



© NEWS.am STYLE