Զարդարուն եղունգներ․ ամռան ամենահմայիչ մատնահարդարումը

15:13   11 հունիսի, 2023

Զարդարուն եղունգների գեղագիտությունը TikTok-ում մեծ թափ է հավաքում բազմաթիվ առումներով: Թրենդին հետեւելու ամենահեշտ ձեւը կոկետ եղունգների հավաքածուն է, որոնք արագորեն դարձել են ամառային մատնահարդարման ամենահայտնի միտումներից մեկը:

Հայտնի մատնահարդար Ջուլի Կանդալեկն ասում է, որ տարված է կոկետությամբ եւ դա նմանեցնում է ճապոնական «կավայի» տերմինին, որը նշանակում է «քնքուշ»: Ըստ էության թրենդը գրավչության գերառատություն է, որն իր մեջ ներառում է բոլոր հնարավոր դիզայնները՝ կախազարդեր, կպչուն պիտակներ եւ թանկարժեք քարեր։

Ակնհայտ է, որ վարդագույնը կոկետային էսթետիկայի մեծ մասն է, սակայն Կանդալեկն ասում է, որ նույնքան տարածված են յուղոտ դեղինը, շողշողացող մանուշակագույնը, մարգարտյա սպիտակը եւ թափանցիկ ժելե երանգները: Բայց իրականում կախարդանքը ապլիկացիաների մեջ է:

Ձեզ անհրաժեշտ են կպչուն պիտակներ, ինչպիսիք են այս 3D մարգարիտ կպչուն պիտակներ Lights Lacquer-ից եւ Deco Mani Be Mine –ինց․ այլ հիասքանչ ձեւավորումները ներառում են փոքրիկ թխվածքաբլիթներ եւ ամպեր:

Դիզայնները հարմար են ցանկացած երկարության ու ձեւի եղունգների համար։ «Սրանք այնքան փոքր հավելումներ են ձեր եղունգների ձեւավորման մեջ, որ դրանք կարելի է անել ինչպես կարճ, այնպես էլ երկար եղունգների վրա», - բացատրում է Կանդալեկը: Նա ասում է, որ իր ֆավորիտը նշաձեւ միջին երկարության եղունգներն են։



© NEWS.am STYLE