Մարիամ Ալեքսանյանի տնից գողություն է կատարվել

19:23   9 հունիսի, 2023

Մարիամ Ալեքսանյանի տնից գողություն է արվել։ Այս մասին դերասանուհին հայտնել է ինստագրամյան Story բաժնում։ Նա նշել է, որ վստահ է՝ նա, ով դա արել է, իր էջից է տեղեկացել, որ երեկ իրենք տանը չեն եղել։ 

348375842_577414974462926_2571682409598752997_n.jpg (137 KB)

«Դու չես մարսելու իմ ամենաուրախ օրը սենց փչացնելու համար։ Ես գիտեմ, որ դու սա տեսնելու ես, դու էստեղից էլ իմացել ես, որ մենք տանը չենք։ Մեր տուն մտնելդ, գողացածդ, քո արած վատությունը կանգնելու ա կոկորդիդ, դա դու չես մարսելու։ Խելոք վերադարձրու՝ խուսափելով հետագա խնդիրներից։ Ոնց էլ լինի, մենք քեզ կգտնենք, քանի որ դու մեզ շատ մոտ ես։ Մեր տան գողությունը, դա քո ամբողջ կյանքի մղձավանջն ա լինելու»,-գրել է Մարիամը։

Հիշեցնենք, որ դերասանուհին երեկ՝ հունիսի 8-ին, նշում էր ծննդյան 26-ամյակը։ 



© NEWS.am STYLE