Աֆիշա․ ո՞ւր գնալ այս շաբաթ

10:05   12 հունիսի, 2023

Ի՞նչ նորություններ են սպասվում Երեւանում այս շաբաթ։ NEWS.am STYLE-ը ներկայացնում է «Աֆիշա» խորագրում։ 

Հունիսի 12. «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի կունենա «Ջազ՝ հայկական ակցենտով» համերգային ծրագիրը։ Համերգի տոմսը ներառում է արցախյան գինու եւ ուտեստի հյուրասիրություն։ Սկիզբը՝ 19:00-ին, տոմսերի արժեքը՝ 10 000 դրամ։

Հունիսի 13. Ժամը 19։00-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա Խաչատրյանի անվան 19-րդ միջազգային մրցույթի պարգեւատրման արարողությունը եւ գալա-համերգը։ Մրցույթի հաղթողը, որպես մենակատար, հանդես կգա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ։ Տոմսերի արժեքը՝ 3000-ից 10 000 դրամ:

Հունիսի 14. Թատրոն տանիքումը ներկայացնում է «Ակվարիում» ներկայացումը։ «Մարդը տառապում է, երբ չի ստանում այն, ինչ ուզում է: Բայց նա ավելի է տառապում, երբ չի կարողանում հասկանալ, թե ինչ է ուզում»: Հեղինակ՝ Պատրիկ Մարբեյ, բեմադրիչ՝ Ֆրիդա Յորք։ Ներկայացումից առաջ ապակեպատ տանիքում կվայելենք կենդանի երաժշտություն ու ջերմացնող գինի։ Սկիզբը՝ 20:00-ին, տոմսերի արժեքը՝ 5000 եւ 6000 դրամ։ Հասցե՝ Հալաբյան 22/5 /ՍԱՍ Ֆուդ։

Հունիսի 15. Մնջախաղի պետական թատրոնում կարող եք վայելել «Ինչպես նկարել թռչուն» ներկայացումը։ Հիմքում Ժակ Պրեւերի բանաստեղծություններն են։ Ներկայացման սկիզբը 19:00-ին, տոմսերի արժեքը՝ 1000-ից 2000 դրամ։ 

Հունիսի 16. «Շէնէ» միջոցառումների համար նախատեսված տարածքում տեղի կունենա արդեն 2-րդ «InDrive Music Fest» երաժշտական փառատոնը, որի ընթացքում հնարավորություն կունենաք վայելելու բազմազան ժանրի երաժշտություն, բարձրակարգ ձայնային եւ լուսային շոու, ալկոհոլային եւ զովացուցիչ ըմպելիքներ, համեղ սնունդ եւ այլն։ Մուտքի տոմս բոլոր օրերի համար՝ Multipass: 15 000 դրամ։ Միջոցառման սկիզբը՝ 18:00-ին։

Հունիսի 17. «ՀԱՅԱ» փառատոնի շրջանակում առաջին անգամ Հայաստանում ելույթ կունենա աշխարհահռչակ թավջութակահար HAUSER-ը։ Համերգը տեղի կունենա Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում՝ ժամը 20:00-ին։ Տոմսերի արժեքը՝ 10 000-ից 150 000 դրամ։ 

Հունիսի 18. Ամենաշոկոլադային ներկայացումը՝ Պատանի հանդիսատեսի թատրոնի բեմում։ Ռոալդ Դալի հեքիաթ-վիպակը վերածվել է գունեղ ներկայացման: Բեմադրիչ՝ Յ․Կիրակոսյան։ Ներկայացման սկիզբը` 15:00-ին։ Տոմսերի արժեքը՝ 1000-ից 3000 դրամ:



© NEWS.am STYLE