«Ինձ անխղճորեն ծաղրում էին»․ Քրիսթին Դեւիսը խոսել է իր արտաքինի վերաբերյալ քննադատության մասին

14:02   12 հունիսի, 2023

Վերջերս Քիմ Քեթրոլը խոսել է բոտոքսի եւ ֆիլերների վերաբերյալ իր կարծիքի մասին։ «Ես մարմնավորում եմ մի կնոջ, ով պետք է որոշակի տեսք ունենա»,- հայտարարել է դերասանուհին։ Իսկ նախօրեին Քրիստին Դեւիսը խոսել է իր արտաքինի հասցեին հնչող քննադատությունների մասին։

«Դժվար է մշտապես մնալ երիտասարդ եւ մնալ այնպիսին, ինչպիսին նախկինում էիր: Բայց ավելի դժվար է հիշել, որ պետք չէ անպայման այդպիսի տեսք ունենալ: Համացանցում մարդիկ ցանկանում են, որ դուք ձգտեք դրան, բայց միեւնույն ժամանակ նրանք նաեւ չեն ցանկանում, որ դուք որեւէ բան անեք ձեր արտաքինի հետ կապված: Դրանք շատ հակասական են»,- ասել է նա The Telegraph-ին տված հարցազրույցում:

Նա նաեւ հիշատակել է, որ սկզբում օգտագործել է բոտոքս, իսկ հետո անցել է ֆիլերներին։ Դերասանուհու խոսքով՝ աշխատանքներից մեկն անհաջող է եղել. «Ինձ անխիղճորեն ծաղրում էին։ Ես շատ արցունքներ եմ թափել դրա պատճառով։ Ինչ-որ կերպ, երբ ինչ-որ բան այն չէ, մարդիկ մեղադրում են քեզ, ոչ թե բժշկին, ով արել է այդ աշխատանքը», - ասել է նա:

«Նախքան «Ես միայն այսպես» ֆիլմի պրեմիերան ոչ ոք չէր ասում, որ այն այնքան էլ լավ տեսք չունի։ Բայց, բարեբախտաբար, ունեմ լավ ընկերներ, ովքեր ի վերջո ասացին ճշմարտությունը։ Փաստն այն է, որ դժվար է ինքդ քեզ գնահատել կողքից. դու չես ժպտում քեզ հայելու մեջ: Ո՞վ է ժպտում իրեն հայելու մեջ: Միայն խենթ մարդիկ», - եզրափակել է նա:



© NEWS.am STYLE