11:23 14 հունիսի, 2023Եվա Լոնգորիային նկատել են 23 կարատանոց հսկայական թանկարժեք մատանիով։
«Հուսահատ տնային տնտեսուհիները» ժապավենի 48-ամյա աստղն իր ռեժիսորական դեբյուտի՝ «Flamin' Hot»-ի պրեմիերային ներկայացել է Roberto Cavalli-ի համարձակ բացվածքով երկարաթեւ ժանյակավոր զգեստով, որպեսզի նշի իր վերջին նախագիծը՝ աջ ձեռքին կրելով Chopard-ի տպավորիչ մատանի:

Ըստ շքեղ զարդերի ապրանքանիշի՝ զարդը պատրաստված է 18 կարատանոց վարդագույն ոսկուց եւ տիտանիից՝ 23,43 կարատանոց նարնջագույն օպալներով, դեղնանարնջագույն շափյուղաներով, ադամանդներով եւ սուտակներով:

«Դեղին շափյուղաները ոչ միայն հազվադեպ են, այլեւ համարվում են հզոր թալիսման նրանց համար, ովքեր ձգտում են հասնել իրենց նպատակներին. մատանին ավելացնում է զգացողության լրացուցիչ շերտ, քանի որ ֆիլմը Եվայի ռեժիսորական դեբյուտն է», - Page Six-ին ասել է ոսկերչական բրիտանացի փորձագետ Մաքսվել Սթոունը՝ հավելելով, որ մատանին գնահատում է 30000 դոլար։
Լոնգորիան իր մատանում ավելացրել է եւս մեկ ապշեցուցիչ դետալ՝ կարմիր քրոմապատ մատնահարդարում, իսկ մատնեմատին՝ նարնջագույն բոց։