Ամերիկահայ երգչուհի Սոնա Նալբանդյանն ամուսնացել է (ֆոտո/վիդեո)

11:05   14 հունիսի, 2023

Հայկական արմատներ ունեցող ամերիկաբնակ երգչուհի Սոնա Նալբանդյանն ամուսնացել է։ Թխամաշկ գեղեցկուհու կարեւոր օրվա լուսանկարներն ու տեսանյութերը հայտնվել են նրա ինստագրամյան էջում։ Սոնայի ընտրյալը եւս հայ է, նրա անունը Հակոբ է։ 

352804270_3339875539656476_2213070997764962060_n.jpg (207 KB)

Երգչուհին հարսանեկան արարողությանը ներկայացել է երկար եւ փքված փեշով, բաց մեջքով նրբագեղ զգեստով, մազերն արձակված են եթերային ալիքներով։ Սոնան իր հարսանեկան կադրերը վստահել է AK․ Photography-ին։ Ինքը՝ երգչուհին, այդքան էլ ակտիվ չէ Instagram-ում եւ չի կիսվում անձնական հրապարակումներով։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от AK.Photography (@akphotographyca)

Հիշեցնենք, որ Սոնա Նալբանդյանը հանրությանը հայտնի դարձավ երգիչ Անդրեի Andrenaline նախագծին մասնակցելուց հետո, որտեղ զբաղեցրել էր 2-րդ հորիզոնականը: Երաժշտասերներին Սոնան գերել էր ոչ միայն իր յուրահատուկ վոկալով, հայկական ժողովրդական եւ օպերային ժանրերի կատարումներով, այլեւ հայուհու համար արտասովոր արտաքինով:



Տարիներ առաջ ժամանելով Հայաստան՝ Սոնան լուսանկարահանվել էր NEWS.am STYLE-ի ֆոտոշարքում, պատմել իր արմատների ու երաժշտական նախասիրությունների մասին։ Երգչուհին ծնվել է Վաշինգթոնում։ Հայրը՝ Արամ Նալբանդյանը, Երեւանից է, մայրը՝ Սինտիան՝ Գանայից: «Մորս կողմից ունեմ նաեւ գերմանական եւ իռլանդական արմատներ: Այժմ նա եւս կրում է Նալբանդյան ազգանունը: Հորս ընտանիքը Լոս Անջելես տեղափոխվել է 1990 թ-ին»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում պատմել է Սոնան:



Ավելի ուշ երգչուհին տեղափոխվեց Հայաստան՝ ուսումը շարունակելու նպատակով։ Երգչուհին սովորել է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում՝ դասական վոկալ բաժնում:



© NEWS.am STYLE