Netflix-ը մտնում է խոհարարական տարածք եւ բացում առաջին ռեստորանը Լոս Անջելեսում

16:55   15 հունիսի, 2023

Netflix-ը դուրս է գալիս հոսքային տիրույթից եւ շարժվում է դեպի խոհարարական տարածք: Ընկերությունը հայտարարել է, որ կբացի առաջին ռեստորանի՝ Netflix Bites-ի դռները։

Ռեստորանում մատուցվելու են հանդիսատեսի կողմից սիրված ուտեստներ։ Ռեստորանում, որը բացվում է հունիսի 30-ին Լոս Անջելեսում, կներկայացվեն խոհարարներ մի քանի լավագույն խոհարարական շոուներից, ինչպիսիք են «Chef's Table» եւ «Iron Chef. Quest for an Iron Legend»-ը:

Փորձառու խոհարարների թվում են Քերթիս Սթոունը, Դոմինիկ Կրենը եւ Ռոդնի Սքոթը:

Ռեստորանը բաց կլինի շաբաթական յոթ օր ընթրիքի համար, ինչպես նաեւ շաբաթ եւ կիրակի օրերին՝ նախաճաշ:



© NEWS.am STYLE