Նիգերիացի բլոգեր Shady Shae-ն փորձում է գուշակել հայերեն բառեր (վիդեո)

12:08   16 հունիսի, 2023

Լոնդոնում բնակվող նիգերիացի բլոգեր Շոդի Շաին, որը հայտնի է հայ եւ համաշխարհային աստղերի տեսահոլովակների մասին իր արձագանքներով, օրերս Երեւանում էր։ Շեդին ընդամենը 5 օրով էր Հայաստանում, որի ընթացքում հասցրեց նաեւ հյուրընկալվել NEWS.am STYLE-ի խմբագրություն ու պատասխանել մեր հարցերին։ Բլոգերն այնքան հետաքրքրված է Հայաստանով, որ վերջին շրջանում սկսել է սովորել հայերեն բառեր, մենք էլ փորձեցինք պարզել, թե որքանով է հասցրել յուրացնել հայերենը՝ փոքրիկ «փորձության» ենթարկելով նրան։

353665742_9474040902666079_6045759583158283496_n.jpg (120 KB)

«Սկզբում թերահավատորեն էի մոտենում իմ սպասումներին»,-զրույցի սկզբում նշեց բլոգերը,-«Ես այստեղ չէի եղել նախկինում, չգիտեի՝ ինչ սպասել, այդպիսով կարճ ճանապարհորդություն վերցրի:
Երբ այստեղ եկա, ինձ դուր եկավ միջավայրը, հետո մարդիկ, որոնք շատ բարեհամբույր են: Տաքսու վարորդն այնքան բարի էր, խանութներում մարդիկ ինձ շատ լավ էին վերաբերվում, շատերը մոտենում ու բարեւում էին ինձ: Այն ընկերասիրությունը, որի մասին լսել էի, փաստորեն ճիշտ էր»։

Հայ արտիստների հետ ծանոթության սկիզբը տրվել էր Բրյունետի Future Lover տեսահոլովակից հետո։ Այնուհետեւ Շեդին իր համար բացահայտել է նաեւ Nemra խմբին, Իվետա Մուկուչյանին, Սիրուշոյին, Լիլիթ Հովհաննիսյանին եւ շատ ուրիշ հայ աստղերի։ Այստեղ գտնվելու ընթացքում հասցրել է ընկերանալ Nemra-ի վոկալիստ Վանի հետ, որը սիրով ցուցադրել է բլոգերին Երեւանը։ Հասցրել է հանդիպել նաեւ Բրյունետին։ 

353569268_799262138440519_8683852290002543585_n.jpg (99 KB)

«Իմ ամբողջ ճանապարհորդությունը սկսվեց Բրյուետից, հետո լսեցի Nemra-ին, նրանք տարածեցին այդ տեսանյութը, բարի մեկնաբանություններ գրեցին, ու այդպես մենք կապի դուրս եկանք Instagram-ով: Ես ասացի, որ գալու եմ: Վանն ասաց, որ երբ գամ, կարող եմ ներկա լինել իրենց համերգին: Սկզբում Nemra-ին հանդիպեցի, հետո շատ ուրիշ արտիսների եւս, օրինակ՝  Eleven Green խմբին: Կիթարիստն ինձ ասաց՝ Շեդի, գուշակիր՝ ով է այստեղ, Բրյունետը: Այդպես հանդիպեցինք, ու ես առաջին անգամ էի հանդիպում նաեւ Nemra-ին, Eleven Green-ին: Հրաշալի օր էր այդքան տաղանդավոր մարդկանց հետ»։

353420628_3092499071056059_2278402246479657479_n.jpg (179 KB)

Նիգերիացի բլոգերը նշում է՝ Հայաստանում, հատկապես, հավանել է մարդկանց: «Ինձ շատերն էին հարցնում՝ Շեդի, ինչո՞ւ ես գնում Հայաստան: Եվ երբ ոմանց մոտ ասում ես Հայաստան, նրանք մտածում են՝ Ռումինիա կամ Ալբանիա: Երբ հարցնում են՝ որտեղ է Հայաստանը, ես ասում եմ՝ դուք բոլորդ գիտեք Քարդաշյաններին, չէ՞… Հետո հարցնում էին՝ ինչո՞ւ ես ուզում գնալ այնտեղ. հայտնի մարդկանց համա՞ր: Իմ պատասխանն էր՝ ոչ, ես իմ ալիքի մեկնաբանություններում այնքան շատ աջակցություն եմ ստանում հայերից: Այդ սերն այնքան իրական էր, որ ես մտածեցի՝ կգնամ հենց մարդկանց համար: Ինձ նաեւ դուր է գալիս պուլպուլակից հոսող ջուրը. այնքան սառն է, զավացնող… Ձեր ճարտարապետությունը շատ գեղեցիկ է, վարդագույն։ Շատ է դուրս եկել Կասկադը։ Ոտքով բարձրացել եմ եւ իջել, հրաշալի տեսարան է բացվում Արարատի․․․»։

Շեդի Շաիի հետ մեր ամբողջական հարցազրույցն ու հայերենի «challenge»-ը՝ տեսանյութում։

Սյունե Առաքելյան
Օպերատոր՝ Արսեն Սարգսյան



© NEWS.am STYLE