Բրյունետը բացահայտել է՝ ինչու է լուռ եղել «Եվրատեսիլ»-ից հետո

14:05   17 հունիսի, 2023

«Եվրատեսիլ 2023»-ին հաջորդած տեւական լռությունից հետո Բրյունետն իր սոցիալական ցանցերն ակտիվացրել է նոր հրապարակմամբ, որում բացատրել է իր պասիվության պատճառը։ Երգչուհին, կարծես, շուտով եկրպագուներին կուրախացնի նորությամբ։ 

image1-2.jpeg (331 KB)

«Վերջին 6 ամիսներն ինձ համար, առնվազն, մեծ փոփոխություն էին։ Ինչպիսի ճանապարհորդություն եւ փորձ․․․ «Եվրատեսիլը» մեծ բան էր, եւ ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ թիմին եւ բոլորիդ՝ այն մեծ սիրո համար, որը կիսեցիք ինձ հետ»,-Instagram-ում գրել է սեւահերը,-«Լիվերպուլից վերադառնալուց հետո ես փոքր-ինչ լուռ էի, քանի որ իմ բոլոր բառերն ու էմոցիաներն օգտագործում էի մի նոր՝ եզակի բան ստեղծելու համար, որով շուտով կկիսվեմ նաեւ ձեզ հետ»,-հավելել է նա։

image0.jpeg (320 KB)

Հետեւորդները շտապել են ոգեւորել երգչուհուն՝ նշելով, որ իրենց համար «Եվրատեսիլ»-ի իրական հաղթողը հենց նա է։

«Դու չես հաղթել «Եվրատեսիլ»-ում, բայց դու մեր սրտերի հաղթողն ես։ Ցավոք սրտի, Եվրոպան չի գնահատում անմեղ, իրական սիրո պատմությունները եւ անզուգական ձայնն ու երգելու մշակույթը։ Նրանց ավելի շատ դուր են գալիս տարօրինակ եւ սարսափելի բաները՝ զրո վոկալ եւ խենթ շոուներ։ Հայաստան, գեղեցկուհի եւ տաղանդավոր Բրյունետ, մենք սիրում ենք քեզ։ Շնորհակալ ենք այն ամենի համար, ինչ դու արել ես մեր երկրի համար»,-մեկնաբանել է հետեւորդներից մեկը։ 



© NEWS.am STYLE