HAUSER-ը բեմից իջավ հանդիսատեսի մոտ, շփվեց ու կիսվեց էմոցիաներով․ երաժշտի երեւանյան մենահամերգի մանրամասները (ֆոտո/վիդեո)

10:05   18 հունիսի, 2023

Աշխարհահռչակ թավջութակահար HAUSER-ը ՀԱՅԱ փառատոնի շրջանակում երեկ՝ հունիսի 17-ին, Երեւանում հանդես եկավ իր առաջին մենահամերգով։ Խորվաթ արտիստի հանդիպումը հայ երկրպագուների հետ տեղի ունեցավ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի լեփ-լեցուն դահլիճում՝ անկեղծ էմոցիաներով ու բարձր տրամադրությամբ հագեցած։ Երաժիշտը նվագեց հայտնի ֆիլմերի սաունդթրեքեր, դասական գործեր, իսկ վերջում հանդիսատեսին «ստիպեց» երգել ու պարել համաշխարհային հիթերի կատարման ժամանակ։

@newsam_style HAUSER-ը երեւանյան համերգի ժամանակ բեմից իջավ հանդիսատեսի մոտ #HAUSER #concert #yerevan ♬ original sound - News.am Style

 

«Ես այնքան ուրախ եմ, որ այստեղ եմ կյանքումս առաջին անգամ։ Շնորհակալ եմ, որ եկել եք իմ մենահամերգին։ Հուսով եմ՝ լավ ժամանակ կանցկացնենք միասին»,-ելույթի սկզբում նշեց HAUSER-ը, որը բեմից հանդիսատեսին հաղորդեց իր էներգիան ու հոգին։ 

353667825_599172608698048_1943171526177605154_n.jpg (229 KB)

Համերգի ամենատպավորիչ հատվածը նրա ու հանդիսատեսի անմիջական հանդիպումն էր, երբ երաժիշտն իջավ բեմից ու սկսեց նվագել իրեն շրջապատած երկրապագուների կողքին։ 

Ելույթի նախօրեին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, արտիստը վստահեցրել էր, որ համերգը մեծ անակնկալ կլինի իր երաժշտության սիրահարների համար։ Դատելով հանդիսատեսի արձագանքից՝ համաշխարհային աստղին հաջողվեց գերել նաեւ հայ հանդիսատեսի սրտերը։

353672590_1429846044446409_6571857491816888561_n.jpg (224 KB)

HAUSER-ը Հայաստանում դեռեւս շատ բաներ չի հասցրել ուսումնասիրել, բայց NEWS.am STYLE-ի հարցին ի պատասան՝ նշել է, որ ցանկություն ունի ծանոթանալու հայկական խոհանոցին եւ խմիչքներին։

Հավելենք, որ ՀԱՅԱ փառատոնի շրջանակում՝ հուլիսի 28-ին, Երեւանում ելույթ կունենա նաեւ հայտնի դիջեյ MARTIN GARRIX-ը։ 

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE