«Ես եմ հորինել». Լիլիթ Հովհաննիսյանի նոր տեսահոլովակը

16:16   13 նոյեմբերի, 2012

Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը ներկայացնում է «Ես եմ հորինել» նոր երգի տեսահոլովակը: Այս մասին նա գրել է «Ֆեյսբուքի» իր էջում:

«Այս պահին Ձեզ եմ ներկայացնում իմ նոր՝ «Ես եմ հորինել» երգի տեսահոլովակի անոնսը: Ճիշտ է, ես Երեւանում չեմ եւ դեռ երկար պետք է ճամփորդեմ իմ համերգային շրջագայության պատճառով, բայց դա չի խանգարում, որ այն, ինչ վաղուց պլանավորել էի, կատարվի»,- գրել է երգչուհին:

Նրա տեսահոլովակը հասանելի կլինի վաղը` նոյեմբերի 14-ին ժամը 13-ին իր youtube-ի պաշտոնական ալիքում  եւ «Դար 21»-ի եթերում:



© NEWS.am STYLE