Քորթնի Քարդաշյանը հղիության մասին լուրերից հետո լուսանկարներ է հրապարակել

12:17   20 հունիսի, 2023

Օրերս հայտնի դարձավ, որ Քորթնի Քարդաշյանն ու Թրեւիս Բարքերը երեխայի են սպասում։ Ռեալիթի հեռուստաաստղն առաջին անգամ նոր կարգավիճակով լուսանկարներ է հրապարակել։

7929a7d4dc79ed4c1bf6224f961227c4-819x1024.jpg (127 KB)

Ըստ ամենայնի, լուսանկարներն արվել են Թրեւիսի համերգից հետո, որտեղ Քորթնին հայտարարեց իր հղիության մասին։ «Լի եմ երախտագիտությամբ ու ուրախությամբ Աստծո օրհնության եւ ծրագրի համար», - մակագրել է նա երաժիշտի հետ հրապարակումը։ Ի դեպ, զույգը վաղուց էր պլանավորում երեխա ունենալ, սակայն երկար ժամանակ չէր ստացվում։

464b271e1ed1fa0c10190620b7afc169-819x1024.jpg (122 KB)

Սիրահարներն ամուսնացել են անցյալ տարվա գարնանը։ Ավելի ուշ նրանք շքեղ հարսանիք են անցկացրել Պորտոֆինոյի ափին՝ հնագույն ամրոցի տարածքում։

baee42d4f35b60c26ff7256ec41b35f4-819x1024.jpg (87 KB)



© NEWS.am STYLE