Total black ու գայթակղիչ բացվածք․ Աստղիկ Սաֆարյանի look-ը՝ Ռիո դե Ժանեյրոյից (ֆոտո/վիդեո)

11:15   22 հունիսի, 2023

Աստղիկ Սաֆարյանը Բրազիլիայում է, որտեղից, պարբերաբար, կիսվում է իր տաք հրապարակումներով։ Երգչուհին հետեւորդնրին ցուցադրել է Ռիո դե Ժանեյրոյում անցկացրած կրակոտ երեկոներից մեկը՝ մի բաժակ կոկտեյլի շուրջ՝ գեղեցիկ քաղաքի ֆոնի վրա։ Աստղիկը կրում է մարմինն ընդգծող սեւ զգեստ, նուրբ զարդեր ու բարձրակրունկներ, իսկ կերպարը գայթակղիչ է դարձնում կիսաշրջազգեստի ճեղքը՝ ցուցադրելով երգչուհու սլացիկ ոտքերը։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от ASTGHIK SAFARYAN OFFICIAL (@astghiksafaryan_)


Աստղիկի Instagram-ից պարզ է դառնում, որ երգչուհին հասցրել է նաեւ լինել Հիսուս Քրիստոսի հանրահայտ արձանի մոտ․ «Ռիո դե Ժանեյրոն, իսկապես, հրաշալի է, հզոր, փառահեղ ու հոյակապ։ Ի դեպ, արձանի բացված ձեռքերը 28 մետր են»,-կիսվել է Աստղիկը։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от ASTGHIK SAFARYAN OFFICIAL (@astghiksafaryan_)

 Ավելի վաղ, երգչուհին այցելել էր նաեւ Սան Պաուլո, որտեղ հրավիրված էր մասնակցելու տեղի մրցանակաբաշխություններից մեկին։ 

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от ASTGHIK SAFARYAN OFFICIAL (@astghiksafaryan_)



© NEWS.am STYLE