16:16 22 հունիսի, 2023Քիմ Քարդաշյանը Հեյլի Բիբերին ասել է, թե ինչպիսի սեքս է ամենից շատ նախընտրում։ 42-ամյա Քիմը հայտնվել է Հեյլի Բիբերի YouTube-յան ալիքով հեռարձակվող «Ով է իմ լոգարանում» թոք-շոուի վերջին դրվագում։
Հաղորդման ընթացքում նրանք սկսել են խաղալ «Ճշմարտություն կամ համարձակություն» խաղը, որի ընթացքում Հեյլին եւ նրա հյուրը փոխանակվում են հարցերով․ եթե հաղորդավարը կամ նրա հյուրը հրաժարվում են որեւէ հարցի պատասխանելուց, պետք է ալկոհոլ օգտագործեն։ Քիմն ու Հեյլին պայմանավորվել են բարձրացնել խաղադրույքները եւ միմյանց սուր հարցեր տալ տվյալ խաղի ժամանակ:

Հեյլին առաջինն է սկսել ու Քիմին հարցրել. «Ո՞րն է ավելի լավ՝ ագրեսիվ սեքսը, թե՞ «հաշտարար» սեքսը»: Քարդաշյանն անմիջապես պատասխանել է. «Հաշտարարը… Մի՞թե, դա ամենալավ բանը չէ՞: Դուք, ասես, կարոտել եք միմյանց, եւ դա կրքոտ է»:

Իր հերթին Քիմը Հեյլիին հարցրել է, թե ինչն է նրան ամենից շատ գրգռում։ Հեյլին պատասխանել է, որ «համբույր» կամ «ֆրանսիական համբույրը»: Այնուհետեւ Քիմը հետաքրքրվել է՝ արդյոք մոդելը սեքսով զբաղվե՞լ է ինքնաթիռում։ Հեյլին պատասխանել է՝ «Այո», ինչին ի պատասխան Քիմն ասել է՝ «Ես նույնպես»: «Ես պատրաստվում էի ասել, որ ես նույնիսկ կարիք չունեի քեզ այդ մասին հարցնել»,-ասել է Հեյլին: Թեթեւակի վիրավորված Քիմը հարցրել է. «Ինչո՞ւ չպետք է ինձ հարցնես այս մասին»: Հեյլին հիշեցրել է, որ Քիմն ունի սեփական ինքնաթիռ։ «Իսկ ես կարծում էի, թե դու նկատի ունես՝ «Իհարկե, չէ՞ որ, դու անբարոյական ես»,-կատակել է Քիմը։

Հեյլին, ի վերջո, հաղթել է խաղում այն բանից հետո, երբ Քիմը հրաժարվել է պատասխանել, թե ում հետ է եղել իր ամենավատ ժամադրությունն ու որ հայտնի անձով է հետաքրքրված ներկայումս: