«Մանկական Եվրատեսիլ 2009»-ում Հայաստանի ներկայացուցիչ Լուարա Հայրապետյանը պատրաստվում է իր հարսանիքին (վիդեո)

15:02   22 հունիսի, 2023

Ամերիկաբնակ երգչուհի Լուարա Հայրապետյանը, որն առավել հայտնի է «Մանկական Եվրատեսիլ 2009»-ում «Բարսելոնա» երգով իր մասնակցությամբ, պատրաստվում է հարսանիքին: Մինչ այդ կարեւոր օրը երգչուհին անցկացրել է ավանդական Bridal Shower: Լուարան Instagram-ում ցուցադրել է օրվա համար իր ընտրած կերպարը:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Luara Ayrapetyan (@luaramelody)



Երգչուհին հեքիաթային տեսք ունի՝ նուրբ վարդագույն զգեստով, մեղմ դիմահարդարմամբ եւ եթերային ալիքներով հավաքված վարսահարդարմամբ:

«Սիրտս լցված է սիրով ու երախտագիտությամբ: Շնորհակալ եմ այս օրը մեզ հետ տոնելու եւ դեպի հավերժություն մեր ճանապարհորդությանը միանալու համար: Անչափ ոգեւորված ենք առաջիկա հարսանիքի առթիվ»,-հրապարակումը մակագրել է Լուարան:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Luara Ayrapetyan (@luaramelody)


Երգչուհին չի սիրում խոսել անձնականի մասին, սակայն NEWS.am STYLE-ին հայտնի է, որ նրա ընտրյալի անունը Երվանդ է, նա եւս բնակվում է Լոս Անջելեսում։ Զույգը ծանոթացել է 2014 թ-ին։



© NEWS.am STYLE