Միշտ մոդայիկ ռետրո, հարմարավետ առօրյա եւ անփոխարինելի դասական․ ի՞նչ ոճ են նախընտրել հայ դերասանուհիները (ֆոտո)

13:05   23 հունիսի, 2023

Մեր օրերում ցանկացած ոճ էլ թրենդային է, արդի ու նորաձեւ․ կարեւոր է միայն ճիշտ համադրել դետալները, եւ դուք կդառնաք ամենաոճային մարդկանցից մեկը։ NEWS.am STYLE-ը հետեւել է հայտնիներից մի քանիսի ամենաթարմ հրապարակումներին՝ փորձելով պարզել, թե ինչ ոճ են նախընտրել նրանք։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Тамара Геворгян (@tamara_gevorgyan)



Դերասանուհի Թամարա Գեւորգյանը նոր ֆոտոշարք է ներկայացրել, որում ռետրո ոճում է։ Դերասանուհին կրում է երկար սպիտակ զգեստ, իսկ ալիքաձեւ վարսերը «թաքցրել է» գունազարդ շալի ներքո։ Թամարան աքսեսուարների հարցում եւս նախապատվությունը տվել է գույներին․ նրա պարանոցը զարդարում են վարդագույն եւ կապույտ երանգների հուլունքները, ականջօղերը եւս կապույտ գույնի են։ Հետեւորդները  նկատել են ֆոտոշարքի ռետրո ոճը, նրանցից մեկը նշել է,-«Էն սիրուն, ռետրո կինոների մեջի աղջիկը»։ Լուսանկարների հեղինակն, ի դեպ, Վիկա Հայրապետյանն է։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Emma Sapunjyan (@emma.sapunjyan)

Ի տարբերություն Թամարայի՝ մեկ այլ դերասանուհի՝ Էմմա Սապունջյանը նախընտրել է casual` առօրյա ոճը, որին, սակայն, տվել է նորաձեւ ու թրենդային լուծում։ Էմմայի լուքը, կարելի է ասել, կտրվածքների մասին է։ Տոպից սկսած՝ տաբատից վերջացրած, դետալները աչքի են ընկնում հետաքրքիր կտրվածքներով․ կերպարն աբողջացնում է սպիտակ վերնաշապիկը, որը սազում է ընտրված երանգների՝ կրեմագույնի եւ մոխրագույնին նմանվող կանաչի հետ։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Riri (@hripsimehsargsyan)

Իսկ Հռիփսիմե Սարգսյանը հերթական ֆոտոշարքի համար ընտրել է միշտ նորաձեւ դասականը՝ ցուցադրելով, որ ամռանը եւս կարելի է կրել դասական ոճի դետալներ, ու շարունակել քայլել զով եւ հարմարավետ։ Հռիփսիմեն կրեմագույն ժիլետն ու շորտերը համադրել է սեւ տոպի հետ՝ կերպարն ամբողջացնելով սեւ բարձրակրունկների ու փոքրիկ, սեւ պայուսակի միջոցով։ Փոխելով դետալները՝ պայուսակն ու կոշիկները, այս լուքը հեշտությամբ կարելի է դարձնել ավելի casual եւ առօրյա՝ եթե, իհարկե, սպորտային կոշիկների սիրահար եք։ 



© NEWS.am STYLE