Քիմ Քարդաշյանն արձագանքել է Քորթնիի հետ մշտական ​​վեճերի մասին լուրերին

10:11   25 հունիսի, 2023

Վերջերս լուրեր են պտտվում, որ ինչ-որ բան այն չէ Քարդաշյան-Ջեններ ընտանիքում։ Ասում են, որ Քիմի եւ Քորթնիի միջեւ իսկական կոնֆլիկտ կա։ Իբր նրանք անընդհատ վիճում են, վիրավորում միմյանց։ Սակայն աստղերը չեն մեկնաբանում բամբասանքները։ Քիմը նախօրեին ապացուցել է, որ չպետք է վստահել որոշ տաբլոիդների խոսքերին։

Աստղը սոցցանցի իր էջում լուսանկարներ է հրապարակել, որոնք ամեն ինչ իրենց տեղն է դրել։ Քիմը Քորթնիի հետ լուսանկարվել է նույն զգեստներով։ Աղջիկները նկարվել են Նորթի ծննդյան խնջույքին վարդագույն գիշերազգեստով։ Ըստ ամենայնի, քույրերի մոտ ամեն ինչ լավ է։

Ինչպես ավելի վաղ գրել էինք, Քորթնի Քարդաշյանի ու Թրեւիս Բարքերի ընտանիքում նոր համալրում է սպասվում։ Վերջերս նա հայտարարեց, որ հղի է։ Աստղը դա արեց տպավորիչ կերպով՝ լուրը հայտնելով հենց ամուսնու համերգի ժամանակ։



© NEWS.am STYLE