90-ականների սուպերմոդել Հայդի Քլումը հինգերորդ հղիության մասին լուրեր է հրահրել

22:01   25 հունիսի, 2023

Գերմանացի սուպերմոդել Հայդի Քլումն իր հինգերորդ հղիության մասին խոսակցություններ է հրահրել: Այս մասին հաղորդում է  Page Six-ը։

Ներկայումս 50-ամյա սուպերմոդել Հայդի Քլումը եւ նրա ամուսինը՝ 33-ամյա Tokio Hotel-ի կիթառահար Թոմ Կաուլիցը, վայելում են իրենց հանգիստը Վենետիկում։ Տեղի պապարացիները զույգին նկատել են զբոսանքի ժամանակ։ Նրանք չէին թաքցնում իրենց զգացմունքները միմյանց հանդեպ՝ ձեռքսեղմումներ, գրկախառնություն ու համբույրներ հենց փողոցում։ Երաժիշտը մի քանի անգամ ձեռքը դրել է կնոջ որովայնին՝ նրբորեն նայելով դրան։ Սա լրագրողներին հիմք է տվել ենթադրելու, որ զույգը երեխայի է սպասում։

Հայդի Քլումն ու Թոմ Կաուլիցն ամուսնացած են 2019 թվականից։ Զույգը չորս երեխայի է դաստիարակում։



© NEWS.am STYLE