Քորթնի Քարդաշյանն ու Թրեւիս Բարքերը բացահայտել են իրենց երեխայի սեռը

21:21   25 հունիսի, 2023

Անցած շաբաթ հայտնի դարձավ, որ Քորթնի Քարդաշյանը երեխայի է սպասում Թրեւիս Բարքերից։ Այսօր աստղը բացահայտել է ապագա երեխայի սեռը։

Զույգը տղա է ունենալու։ Այն պարզ է դարձել տեսանյութից, որը ռեալիթի հեռուստաաստղը հրապարակել է սոցցանցերում։ Շնորհավորում ենք։

Քորթնին եւ Թրեւիսն ամուսնացան անցյալ տարվա գարնանը: Ավելի ուշ սիրահարները շքեղ հարսանիք են իրականացրել Պորտոֆինոյի ափին՝ հնագույն ամրոցի տարածքում։

Հիշեցնենք, որ Քորթնին նաև երեք երեխա է դաստիարակում նախկին սիրեցյալ Սքոթ Դիսիկից։



© NEWS.am STYLE