Աֆիշա․ ո՞ւր գնալ այս շաբաթ

10:05   26 հունիսի, 2023

Շոգ ամառ է․ ինչպե՞ս անցկացնել զով երեկոները՝ քաղաքում կամ քաղաքից դուրս։ NEWS.am STYLE-ն առանձնացրել է մի քանի միջոցառում։

Հունիսի 26. Հայաստանի պետական կամերային նվագախումբը ներկայացնում է Սթիվի Ուանդերի եւ Ռեյ Չարլզի լավագույն հիթերը՝ իտալացի սաքսոֆոնահար, դիրիժոր Ֆեդերիկո Մոնդելչիի եւ տրոմբոնահար Մասսիմո Մորգանտիի մասնակցությամբ: Կհնչեն սիրված երգիչների լավագույն երգերի գործիքային կատարումները: Համերգը տեղի կունենա Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում, ժամը՝ 19:30-ին։ Տոմսերի արժեքը՝ 3000-ից 15 000 դրամ:

Հունիսի 27. Միկա մարզադահլիճում (Մանանդյան 41) կկայանա Հայաստանի Պրոբասկետ Ա-լիգայի սուպորգավաթի խաղը: Հանդիպումը տեղի է ունենալու կանոնավոր առաջնության երկու լավագույն թիմերի միջեւ։ Կազմակերպիչները խոստանում են պարային ընդմիջումներ, մրցանակներ, աստղեր և իհարկե, գեղեցիկ բասկետբոլ։ Սկիզբը`19:30-ին, տոմսերի արժեքը՝ 1000, 1500, 2000, 10 000 դրամ:

Հունիսի 28. Արտիստ, որի համերգներին միշտ սպասում ես․․․ Արամ mp3-ն այս չորեքշաբթի ելույթ կունենա Mezzo-ի հյուրերի համար։ Կհնչեն երգչի կատարմամբ սիրված ու ռիթմիկ ստեղծագործությունները։ Համերգի սկիզբը՝ 21:00-ին, տոմսերի արժեքը՝ 5000-ից 25 000 դրամ։ 

Հունիսի 29. Յուրաքանչյուր հինգշաբթի, ուրբաթ եւ շաբաթ Stage-ը սպասում է ձեզ՝ ֆանտաստիկ շոու ծրագրով: Միջոցառման վայրը Seven Visions Hotels-ն է (Պարոնյան 40): Մուտքը՝ զույգերով, մուտքավճարը՝ 10 000 դրամ։ Շոուի սկիզբը 21:00-ին է։ 

Հունիսի 30․ Հ․ Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի բեմում «Գանգսթեր Մաքս»-ն է՝ կրիմինալ կատակերգություն 2 գործողությամբ։ Առաջին հայացքից քրեական այս կոմեդիան համեմված է սիրային պատմություններով, պարային դրվագներով, զգեստափոխություններով եւ անսպասելի հանգուցալուծմամբ: Տոմսերի արժեքը՝ 3000 եւ 2000 դրամ: Ներկայացման սկիզբը՝ 19:00-ին։ 

Հուլիսի 1. White Shorja-ում Back to the Beach party է սպասվում։ 8 լավագույն DJ-երաժիշտներ, բարձր որակյալ երաժշտություն։14։00-ից սկսվում է պարային միջոցառումը․ հենց լողափին կարող եք վայելել կոկտեյլներ ու համեղ ուտեստներ։ Մուտքավճարը՝ 5000 դրամ։ 

Հուլիսի 2. Լիալուսնի օրը MOT-ը ելույթ կունենա Հայաստանում։ Ռուսական շոուբիզնեսի հայտնի երգչի համերգը տեղի կունենա Full Moon Fest-ի շրջանակում՝ Altezza by Armenian Helicopters-ում։ Մուտքը՝ 17:00-ից։ Տոմսերը հասանելի են Telcell Wallet հավելվածում:



© NEWS.am STYLE