Ինչպե՞ս համադրել ամառային պատռված ջինսերը․ հնարքներ՝ ոճային Աստղիկ Սաֆարյանից (վիդեո)

14:12   26 հունիսի, 2023

Աստղիկ Սաֆարյանը ոճի իսկական մարմնացում է։ 36-ամյա երգչուհին աչքի է ընկնում սլացիկ ու նրբակազմ մարմնով, ինչը սիրում է ընդգծել կամ ցուցադրել թրենդային լուծումների ներքո։ Պատռված ջինսերը, ինչպես նորաձեւության շատ միտումներ, երգչուհու զգեստապահարանի մշտական դետալներից են։ Իսկ ինչպե՞ս համադրել դրանք։ Աստղիկը որոշել է իր հնարքներով կիսվել ինստագրամյան հետեւորդների հետ։

View this post on Instagram

A post shared by ASTGHIK SAFARYAN OFFICIAL (@astghiksafaryan_)

Երգչուհին սպորտային ջինսերը կրել է դասական տարբերակով՝ ընտրելով կանաչ երանգի տոպ, նույն գույնի բարձրակունկներ ու սեւ վերնաշապիկ, որի թեւքերը զարդարում են կանաչ ծոպերը։ Իհարկե, կերպարը լրացնում է նույն գույնի պայուսակը։

Հավելենք, որ Աստղիկն օրերս Ռիո դե Ժանեյրյում էր, որտեղ վայելում էր կրակոտ երեկույթներն ու բացահայտում մշակութային արժեքները՝ իր ժամանցով կիսվելով նաեւ հետեւորդների համար։ Այժմ երգչուհին Բարսելոնայում է։

View this post on Instagram

A post shared by ASTGHIK SAFARYAN OFFICIAL (@astghiksafaryan_)



© NEWS.am STYLE