19:20 26 հունիսի, 2023Իսպանացին բարձրակրունկներով վազել է 100 մետր եւ հայտնվել Գինեսի ռեկորդների գրքում։

Քրիստիան Ռոբերտո Լոպես Ռոդրիգեսը տարածությունը վազել է 12,82 վայրկյանում 7 սմ բարձրակրունկ կոշիկներով՝ վաստակելով Գինեսի իր 57-րդ ռեկորդը։

«Նախապատրաստումը շատ մանրակրկիտ եւ սպեցիֆիկ էր»,- պատմել է 34-ամյա Ռոդրիգեսը: «Ինձ համար շատ դժվար է բարձր արագությամբ վազել բարձրակրունկներով։ Իսպանիայում նման մրցույթներ են լինում, եւ դրանք ինձ միշտ դուր են եկել։
Նրան հաջողվել է տապալել նախորդ ռեկորդակիր գերմանացի Անդրե Օրտոլֆին, ով ռեկորդը սահմանել է 2019 թվականին՝ 14,02 վայրկյան արդյունքով։