Անահիտ Սիմոնյանի նոր cover-ը, որը նկարահանել է «Նոր Ալիք 2021»-ի հաղթող Սարո Գեւորգյանը (վիդեո)

14:33   26 հունիսի, 2023

Անահիտ Սիմոնյանը, կարծես, կարոտել է երգարվեստը։ Այս մասին է վկայում երգչուհի-դիզայների՝ վերջին շրջանի ակտիվությունն այս ոլորտում։ Մի քանի օր առաջ Անահիտը ներկայացրել էր «Եվրատեսիլ 2023»-ի հաղթող Լորինի Tattoo երգի cover տարբերակը։ Երգչուհին երկար չի սպասել ու այժմ իր կատարումներին կարոտած ինստագրամյան հետեւորդներին ներկայացնում է Աննա Աստիի «Верю в тебя» երգի իր cover-ը։ 

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Anahit Simonyan (@anahitsimonyan)

Անահիտն, ի դեպ, տեղեկացրել է, որ հոլովակի հեղինակը Սարո Գեւորգյանն է, ով Հայաստանը ներկայացրել է «Նոր Ալիք 2021» մրցույթում եւ ճանաչվել հաղթող։

Երգչուհու հետեւորդները նկատել են, որ նրա կատարմամբ երգը հնչում է նուրբ ու գեղեցիկ։

Հավելենք, որ հունիսի 23-ին Անահիտը նշել է ծննդյան 36-ամյակը։ Երգրուհին տարեդարձը տոնել է հունական ոճով։ 

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Anahit Simonyan (@anahitsimonyan)



© NEWS.am STYLE