Շոպահոլիզմ․ Դուբայում մեկնարկում է Dubai Summer Surprises փառատոնը

17:56   26 հունիսի, 2023

Դուբայում մեկնարկում է ամենասպասված շոփինգ փառատոններից մեկը՝ Dubai Summer Surprises-ը։ Կատարյալ ժամանակն է, որպեսզի թարմացնեք ձեր զգեստապահարանը կամ գնեք այն, ինչի մասին միշտ երազել եք:

Large-Dubai mall_Shopping.jpg (150 KB)

Ամառային սեզոնի ընթացքում` հունիսի 29-ից սեպտեմբերի 3-ը, քաղաքի խանութները կիջեցնեն նոր հավաքածուների գները՝ առաջարկելով ինչպես նորաձեւ հագուստի, այնպես էլ ոճային կահույքի լայն տեսականի և յուրահատուկ նվերներ։ Այնուամենայնիվ, Dubai Summer Surprises-ը ոչ միայն գնումների, այլ ամբողջ ընտանիքի կամ ընկերների հետ հիանալի ժամանակ անցկացնելու հնարավորություն է:  Փառատոնն առաջարկում է միջոցառումների հարուստ օրացույց՝ մրցանակների խաղարկություններ, համերգներ, տարբեր ներկայացումներ և շատ ավելին:  Բացի այդ, ողջ ամառվա ընթացքում Էմիրություններում կգործի Kids Go Free առաջարկը, որը թույլ է տալիս մինչև 12 տարեկան երեխաներին անվճար մնալ ամենահայտնի հյուրանոցներում, այցելել թանգարաններ, զվարճանքի այգիներ և քաղաքի այնպիսի հայտնի վայրեր, ինչպիսիք են Burj Khalifa֊ն и The View at The Palm֊ը։  Ինչպես նաև փառատոնի ընթացքում գործում է վաղ ամրագրման ակցիա, որն առաջարկում է մատչելի գներ և զեղչեր հյուրանոցներում՝ օգնելով քաղաքի հյուրերին խնայել միջոցները հանգստի ընթացքում:

Large-DSF 22_Souk Al Bahar_Downtown 13.jpg (125 KB)

Թվով 26-րդ շոփինգի փառատոնը կսկսվի ամսվա վերջին հանգստյան օրերին, երբ Դուբայում նշում են Իդ ալ-Ադհը, որը հայտնի է որպես մուսուլմանների գլխավոր կրոնական տոներից մեկը:

Dubai Summer Surprises փառատոնը կանցկացվի RAKBANK MasterCard-ի, ինչպես նաև մասնակից գործընկերների աջակցությամբ՝ Al Futtaim (Dubai Festival City Mall և Festival Plaza), Al Seef, Al Zarooni (Mercato Shopping Mall), AW Rostamani, Bluewaters, Citywalk, Emirates, Enoc, Etisalat, Majid Al Futtaim (Mall of the Emirates, City Center Mirdif, City Center Deira), Nakheel (Ibn Battuta Mall, Nakheel Mall, Dragon Mart 2, Palm West Beach և The View), The Beach և The Outlet Village.



© NEWS.am STYLE