Ամառային դիմահարդարման 5 թրենդ. փայլուն շուրթեր եւ barbiecore (ֆոտո)

20:15   27 հունիսի, 2023

Նրանց համար, ովքեր չեն վախենում անգամ +25 աստիճան շոգից, մենք հավաքել ենք այս ամառվա դիմահարդարման միտումները․․․

Փայլուն շուրթեր

M4.jpg (46 KB)

Մինչ «փայլուն» մաշկն աստիճանաբար փոխարինվում է անփայլով, TikTok-ում #lipoil («շուրթերի յուղ») հեշթեգն արդեն ավելի քան 1,6 միլիարդ դիտում ունի: Աղջիկներն ամենատարբեր եղանակներ են փնտրում իրենց շուրթերին կատարյալ փայլուն, հայելային տեսք հաղորդելու համար: Եվ ոչ թե փայլն է օգնության գալիս, այլ յուղը (օրինակ, շատերի կողմից սիրելի Clarins-ը):

Barbiecore

M1.jpg (92 KB)

Մարգո Ռոբիի մասնակցությամբ «Բարբի» ֆիլմն այս ամառվա ամենասպասված պրեմիերան է։ Ուստի արդեն վեց ամիս է, ինչ վարդագույնը մեզ ուղեկցում է դիմահարդարման, մատնահարդարման եւ հագուստի մեջ։ Դիմահարդարման մեջ հեշտ է համապատասխանել «Barbiecore»-ի էսթետիկային. կոպերին, շուրթերին եւ այտերին ավելացրեք նուրբ պաստելային երանգներ, եւ վերջ:

Mermaidcore

M3.jpg (80 KB)

Ջրահարսի ոճի թրենդը համակցված է «Barbiecore»-ի էսթետիկայի հետ։ Բայց եթե երկրորդը կենտրոնանում է վարդագույն երանգների վրա եւ ստեղծում է անբասիր (ինչպես Բարբի տիկնիկի) կերպար, ապա mermaidcore-ը վերաբերում է «խոնավ» վարսահարդարմանը, փայլուն շեշտադրումներին եւ «ծովային» գույների երանգներին (կապույտ, մանուշակագույն, փիրուզագույն):

Նկատելի կարմրություն

M2.jpg (67 KB)

«Դիմահարդարման մեջ երբեք չի կարող շատ կարմրություն լինել»,- սա է մեր նոր ամառային կարգախոսը։Այն կարելի է ավելացնել ոչ միայն այտերին, այլ նաեւ կոպերին, ճակատին, կզակին եւ քթի առջեւի հատվածում։ Օրինակ, Պատրիկ Տան իր աշխատանքներում երբեք չի ափսոսում կարմրության համար եւ կենտրոնանում է դրա վրա. նայեք գոնե Ջիջի Հադիդին, որի դիմահարդարումը թարմ եւ վառ տեսք ունի։

Գրանժ

M5.jpg (182 KB)

Գրանջ ամռա՞նը։ Այո՛։ Բայց խիտ անփայլ տեքստուրաների փոխարեն նախապատվությունը տվեք կիսաթափանցիկին, թեթեւին և ծխագույնին։ Թող շուրթերը լինեն սեւ, բայց փայլուն, իսկ ստվերաներկերը՝ պայծառ, բայց փափուկ։



© NEWS.am STYLE