22:05 27 հունիսի, 2023«Բարբի» ֆիլմի արդիականությանը զուգահեռ՝ վարդագույնը, ինչպես եւ ենթադրվում էր, այս սեզոնի ամենապահանջված գույներից է: Դե, քանի որ այն այդչափ ասոցացվում է ամենահայտնի տիկնիկի հետ, NEWS.am STYLE-ը որոշեց չշրջանցել նաեւ դրա կիրառումը հայկական շոուբիզնեսում:
Առանձնացրել ենք այն կերպարները, որոնք վերջին շրջանում հայտնվել են հայտնիների սոցիալական ցանցերի էջերում:
Անի Լուպեն նախընտրել է, բոլոր իմաստներով, շատ վառ կերպար: Գույնը վառ է, տոպի կտրվածքը՝ հետաքրքիր: Նույն երանգի տաբատով ու վերնաշապիկով համադրված
total pink այս լուքի կողքով, հաստատ, անտարբեր չես անցնի:

Աթենա Մանուկյանն ամառային եթերային զգեստով, իսկական, տիկնիկի է նմանվել: Սպիտակ բարձրակրունկները կերպարը դարձնում են ավելի «աղջկական» եւ նուրբ:

Լիլիթ Հովհաննիսյանի զգեստապահարանում վարդագույնը հազվագյուտ երանգ չէ: Երգչուհու բեմական կերպարները հագեցած են այս երանգի դետալներով:

«Մանկական Եվրատեսիլ 2009»-ի մասնակից Լուարա Հայրապետյանը եւս վարդագույնի սիրահարներից է. այս մասին հեշտությամբ կարող եք կռահել՝ երգչուհու ինստագրամյան էջը թերթելիս: Նա կրում է ինչպես արտահայտիչ, այնպես էլ՝ «գունատ» երանգները:

Հասմիկ Կարապետյանն իր դասական ոճն ավելի տպավորիչ է դարձրել՝ ընտրելով վարդագույնը: Երգչուհու պիջակին լրացուցիչ վառ էլեմենտ է հաղորդում թեւքերը զարդարող լեոպարդային պրինտը:

Լուսանկարները՝ հայտնիների ինստագրամյան էջերից