Այսօր Վարդուհի Վարդանյանը կդառնար 47 տարեկան․ Անդրեի հուշերն ընկերոջ մասին

14:05   27 հունիսի, 2023

Հայկական շոու-բիզնեսի ամենահզոր ձայներից մեկը, որի կյանքն ընդհատվեց շատ վաղաժամ, Վարդուհի Վարդանյանը, այսօր՝ հունիսի 27-ին, կդառնար 47 տարեկան։ Հայ երգարվեստի վառ ներկայացուցիչն ապրեց ընդամենը 30 տարի, բայց իր երաժշտական ժառանգությամբ ու տպավորություններով, մինչ օրս ներկա է հայկական շոու-բիզնեսում։

Վարդուհու մասին ջերմ հուշերով կիսվել է երգչուհու ամենամտերիմ ընկերներից մեկը՝ Անդրեն։ Ամերիկաբնակ արտիստն ինստագրամյան էջի Story բաժնում տեղադրել է երգչուհու հետ համատեղ ելույթներից մեկն ու մակագրել,-«Դու միշտ ապրում ես իմ սրտում, իմ հարազատ ընկեր, իմ հրեշտակ։ Կարոտել եմ»։ 

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Andre (@andrehovnanyan)

Անդրեն հաջորդիվ տեղադրել է նաեւ իր «Իմ երազ» երգից հատված, որը նվիրված է Վարդուհի Վարդանյանի հիշատակին։ 

«Ցավը իմ հոգու թող հեռանա, լուռ կարոտը մեղեդի դառնա»,-երգի խոսքերը մեջբերել է երգիչը։ 

Հիշեցնենք, որ Վարդուհի Վարդանյանը կյանքից հեռացել է 2006 թ-ին՝  Սեւան-Մարտունի մայրուղում տեղի ունեցած ավտովթարի պատճառով։ 



© NEWS.am STYLE