Քիմ Քարդաշյանը հայտարարել է, որ իր մայրն ամեն օր օղի է խմել

16:37   28 հունիսի, 2023

Քիմ Քարդաշյանը պատմել է, որ իր մայրը՝ Քրիս Ջենները, ամեն օր մեկ բաժակ օղի է խմել, որպեսզի կարողանա 6 երեխա մեծացնել։ Այս մասին գործարար կինն ու ռեալիթի աստղը խոսել է Vogue Italia-յին տված հարցազրույցում։

Խոսելով ծնողության դժվարությունների մասին՝ 42-ամյա Քիմ Քարդաշյանը գովաբանել է իր մորը՝ Քրիս Ջեներին՝ իր վեց երեխաներին «վեց մեծ անհատականություններ» դաստիարակելու համար։

«Ես այնքան եմ հարգում իմ ծնողներին, եւ այժմ չեմ կարող հավատալ, թե ինչի միջով է անցել մայրս»,- ասել է Քիմ Քարդաշյանը։

Աստղը, ով ունի չորս երեխա, խոստովանել է, որ հաճախ է հարցնում Քրիսին, թե ինչպես է նա վարվել այն քաոսի հետ, որը նա եւ իր քույր-եղբայրները՝ Քորթնին, Քլոեն, Ռոբը, Քենդալը եւ Քայլին առաջացրել են:

«Նա պարզապես պատասխանել է․ «Ինչպե՞ս ես կարծում, ինչու էի ամեն օր ժամը 5-ին օղի խմում», - պատմել է Քիմը։

Խոսելով սեփական երեխաներին մեծացնելու մասին՝ Skims-ի հիմնադիրն ընդգծել է, որ շատ շնորհակալ է իր հարազատներին, ովքեր միշտ պատրաստ են օգնել իրեն։

 «Ես ինձ այնքան երջանիկ եւ օրհնված եմ զգում, որ օգնություն ունեմ, բայց ինչքան էլ օգնեն, քո երեխաները մայր են ուզում, եւ դու պետք է լինես միակը, ով լուծում է բոլոր խնդիրներն ու իրեն պահում է այնպես, ասես, ամեն ինչ լավ է»,- եզրափակել է Քարդաշյանը։



© NEWS.am STYLE