50-ամյա Արմինկայի ոճային կերպարներն ու հանգիստը՝ Մեքսիկայում (ֆոտո)

12:31   28 հունիսի, 2023

Արմինկան Մեքսիկայում է։ Երգչուհին այնտեղի լողափներից մեկում վայելում է իր հանգիստը, իսկ հետեւորդների հետ կիսվում գեղատեսիլ վայրերով ու իր հանգստյան կերպարներով։ 

353981702_294041459640379_3634517840961814134_n.jpg (95 KB)

50-ամյա երգչուհին հետեւորդնրին գրավել է իր միշտ երիտասարդ ու սլացիկ կազմվածքով ու ոճային կերպարներով։ Լուսանկարներից մեկում Արմինկան լողազգեստի վրայից կրել է վարդագույն վերնաշապիկ, իսկ գլխին՝ երկնագույն շալ՝ զարդարված խայտաբղետ նախշերով։ Մեկ այլ կադրում ամերիկաբնակ շիկահերը սպիտակ տոպով եւ լայն տաբատով է, կերպարն ամբողջացրել է ուսերին գցած կապույտ շալով։ Էլ ի՞նչ լողափ առանց գույների։ Լողափին երգչուհին երեւացել է նաեւ պրինտային վառ զգեստով։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Arminka (@arminkaofficial)

Արմինկային տարիներ շարունակ համարել են հայկական շոու-բիզնեսի ամենաոճային երգչուհին։ Դատելով նրա ընկերների ու երկրպագուների մեկնաբանություններից՝ նա շարունակում է մնալ «տարբերվող եւ եզակի»։



© NEWS.am STYLE