17:05 30 հունիսի, 2023Ամերիկահայ դերասան եւ գրող Էրիկ Բոգոսյանը պատմել է, թե ինչպես է դժվարությամբ կարողացել կրթություն ստանալ ԱՄՆ-ում՝ առանց բավականաչափ միջոցների։
«Ծնողներիցս ոչ մեկ քոլեջ չի հաճախել։ Բայց ինձ մոտ ստացվել է, քանի որ Չիկագոյի համալսարանը ուներ մի ծրագիր, որով աջակցում էր կապույտ օձիքով դեռահասներին (նրանց, ում հնարավորությունները մեծ չէին)։ Դա փոխեց իմ կյանքը։ Դա ինքնին հաստատական գործողություն չէր, բայց ինձ հետաքրքրում է՝ ինչպիսի՞ն կլիներ իմ կյանքը, եթե Չիկագոյի համալսարանն այդ քայլը չաներ։ Ես ոչ համապատասխան դպրոցական կրթություն էի ստացել, ոչ էլ ունեի համարժեք միջոցներ՝ ի տարբերության շատ դպրոցահասակների, բայց շատ շուտ էի ամեն ինչ յուրացնում»,-ինստագրամյան իր էջում կիսվել է հայազգի կինոաստղը։
Посмотреть эту публикацию в Instagram
Հավելենք, որ Էրիկ Բոգոսյանը կինոսերներին հայտնի է «Թոք ռադիո», «Արարատ», «Շիկահերը» ֆիլմերից, «Հարցազրույց վամպիրի հետ», «Օրենք եւ կարգապահություն․ հանցագործ մտադրություն» սերիալներից եւ այլ նախագծերից։
Լուսանկարը՝ IMDb