Աֆիշա․ ո՞ւր գնալ այս շաբաթ

10:05   3 հուլիսի, 2023

Հուլիսի 3. Բրիտանական Hurts խումբն առաջին անգամ ելույթ կունենա Երեւանում: Խմբի համերգը տեղի կունենա Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Նրանք բեմ են վերադառնում երկարատեւ դադարից հետո՝ նոր ուժերով եւ նյութերով: Տոմսերի արժեքը՝ 15 000-ից 49 500 դրամ։

Հուլիսի 4. Եթե իսպանական թեժ ռիթմերի սիրահար եք,  կարող եք այցելել Կամի ակումբ՝ վայելելու Վիգեն Հովսեփյանի ArmenoFlamenco ծրագիրը։ Համերգի սկիզբը՝ 21:00-ին, տոմսերի արժեքը՝ 5000 դրամ։

Հուլիսի 5. Համազգային Պետական Թատրոնի շենքում տեղի կունենա Ուիլյամ Շեքսպիր-ի «Համլետ» ստեղծագործության հիման վրա՝ Սուրեն Շահվերդյանի Upgrade ներկայացումը։ Սկիզբը՝ 19:30-ին, տոմսերի արժեքը՝ 2000, 3000, 4000 դրամ:

Հուլիսի 6. Ռուս երգիչ Macan-ը ելույթ կունենա Երեւանում։ Նրա համերգը տեղի կունենա Velotrek+-ում, սկիզբը՝ 19:00-ին։ Տոմսերը`10 000-ից 120 000 դրամ։ 

Հուլիսի 7. Այսօր տիկնիկները ռոք են լսելու։ Միացեք նրանց Տիկնիկային թատրոնում՝ վայելելու Nemra խմբի համերգը, որի ընթացքում կհնչեն բենդի հայտնի ու սիրված դարձած կատարումները։ Սկիզբը՝ 20:00-ին, տոմսերը կարող եք գնել TelCell Wallet-ով։ 

Հուլիսի 8. Հին Անի Մյուզիք Հոլլում համերգային ծրագրով հանդես կգա երգչուհի Լիանան՝ «Սեր քեզ համար...» խորագրի ներքո։ Կլինի նաեւ հատուկ հյուր` Լիլիթ Ալավերդյանը։ Սկիզբը՝ 20:00-ին, տոմսերի արժեքը՝ 5000, 6000, 7000 դրամ։

Հուլիսի 9. Ռուսական շոուբիզնեսից հայտնի երգչուհի Zivert-ը մեծ մենահամերգով հանդես կգա Երեւանում։ Երգչուհին ելույթ կունենս Shéné-ում ու կներկայացնի իր հայտնի հիթերը։ Սկիզբը՝ 21:00-ին, հանդիսատեսի մուտքը՝ ժամը 17:00-ից։ Տոմսերի արժեքը՝ 10.000-ից 100 000 դրամ։



© NEWS.am STYLE