Մահացել է Ռոբերտ Դե Նիրոյի 19-ամյա թոռը

12:47   3 հուլիսի, 2023

19 տարեկանում մահացել է Ռոբերտ Դե Նիրոյի թոռը՝ Լեանդրո Դե Նիրո Ռոդրիգեսը։ Դերասանի ավագ դուստրը սոցիալական ցանցերում հաստատել է ողբերգական լուրը եւ գրել, որ չի պատկերացնում, թե ինչպես է ապրելու առանց որդու։

«Իմ հիանալի, քնքուշ հրեշտակ։ Ես քեզ սիրում էի այն պահից, երբ զգացի քեզ իմ որովայնում: Դու իմ ուրախությունն էիր, իմ սիրտը եւ այն ամենը, ինչ երբեւէ մաքուր ու իրական է եղել իմ կյանքում: Կցանկանայի, որ հենց հիմա կարողանայի քեզ հետ լինել: Ես չգիտեմ, թե ինչպես եմ ապրելու առանց քեզ, բայց կփորձեմ շարունակել ու տարածել այն սերն ու լույսը, որը դու ստիպեցիր ինձ զգալ, երբ ես քո մայրը դարձա»,- նշել է նա։

Լեոնարդոն գնաց իր մոր եւ պապիկի դերասանական հետքերով։ Հատկանշական է, որ նա իր մոր՝ Դրենայի կողքին հայտնվեց 2018-ի A Star Is Born-ում՝ մարմնավորելով Դեւ Չապելի կերպարը։ Նրա մյուս դերասանական աշխատանքների շարքում են «Հավաքածու» եւ «Կաբարե Մաքսիմ» ֆիլմերը։

Դե Նիրոն որդեգրել է Դրենային, երբ ամուսնացած էր նրա մոր՝ ամերիկացի դերասանուհի Դիանա Էբոթի հետ։ Զույգը ունի նաեւ ընդհանուր որդի՝ 46-ամյա Ռաֆայելը։



© NEWS.am STYLE