«Այս աղջիկը ո՞վ է»․ Արսեն Սաֆարյանը նոր՝ պարային տեսահոլովակ է ներկայացրել

14:04   3 հուլիսի, 2023

Արսեն Սաֆարյանը նորություն ունի։ Երգիչը նոր տեսահոլովակ է ներկայացրել՝ «Այս աղջիկը ով է» երգի հիման վրա։ Երաժշտությունը եւ խոսքերը հեղինակել է Րաֆֆի Ալթունյանը, երաժշտական պրոդյուսեր՝ Մարտինի Միրզոյան։ 

Արսեն Սաֆարյանի նոր երգը հիթային է, պարային է ու գունավոր նաեւ տեսահոլովակը, որի ռեժիսորը Վազգեն Ծատինյանն է։ Դատելով մեկնաբանություններից՝ երգչի հետեւորդները վաղուց էին նրանից նոր կատարում սպասում։ Նրա վերջին տեսահոլովակը լիրիկական էր՝ «Ձյուն» երգի հիման վրա։ Այն թողարկվել էր 6 ամիս առաջ։ 



© NEWS.am STYLE