Նորաձեւությունը եւ ռոքը․ Nemra խմբի Look at Birds տեսահոլովակը՝ Ֆաինա Հարությունյանի Alternative Collection արշավի շրջանակում

15:28   3 հուլիսի, 2023

Երեկ՝ հուլիսի 2-ին, Yerevan Fashion Week-ի շրջանակում կայացել է դիզայներ Ֆաինա Հարությունյանի ցուցադրությունը։ Այդ օրը նաեւ ներկայացվել է Nemra խմբի Look at Birds տեսահոլովակը՝  նվիրված դիզայների Alternative Collection արշավին։

Տեսահոլովակը սեւ ու սպիտակ լուծումներով է․ խմբի անդամների կատարմանը զուգահեռ՝ ներկայացվում է նաեւ Ֆաինայի հավաքածուն։ Ռեժիսորը Արթուր Մանուկյանն է, օպերատերը՝ Արտյոմ Աբովյանը։ Երգի երաժշտության եւ խոսքերի հեղինակը Nemra-ի վոկալիստ եւ կիթառահար Վան Եղիազարյանն է։ 

Հիշեցնենք, որ խումբը պատրաստվում է իր հերթական մենահամերգին, որը կկայանա հուլիսի 7-ին՝ Տիկնիկային թատրոնում։



© NEWS.am STYLE