15:20 4 հուլիսի, 2023Այս գարնանը երգչուհի МакSим-ի առողջական վիճակը վատացել է Սոչիում իր համերգի ժամանակ։ Այնուհետեւ նա ստիպված է եղել ընդհատել ելույթը եւ դիմել բժշկի։ Դրանից հետո աստղը բեմ է բարձրացել Տվերում, սակայն իրավիճակը կրկնվել է։ Այդ ժամանակ երկրպագուները շատ էին անհանգստանում նրա համար եւ կոչ էին անում դադարեցնել շրջագայությունը, մինչեւ վերականգնի իր ուժերը։ Արդյունքում աստղը լսել է ֆան-ակումբին ու որոշ ժամանակ անհետացել ռադարից։

Այսօր իր ինստագրամյան էջում МакSим -ը պատասխանել է բաժանորդների կողմից տրվող ամենահաճախակի հարցին։ Նա խոսել է իր առողջության մասին. «Ես ապաքինվում եմ։ Ես շատ մեծ հյուրախաղեր եւ պարտականություններ եմ ստանձնել իմ հիվանդությունից հետո: Ես եկել եմ այն եզրակացության, որ պետք է կարգի բերեմ օրգանիզմս։ Որովհետեւ այլեւս չէր կարող դիմանալ նման ճնշումներին: Հիմա աշխատում եմ իմ ֆիզիկական եւ էմոցիոնալ զգացմունքների վրա»,- կիսվել է երգչուհին։

«Կարծում եմ, որ հոկտեմբերին կվերսկսվի համերգային գործունեությունը։ Երաժիշտների կազմում որոշակի փոփոխություններ են եղել։ Այժմ մենք աշխատում ենք այս հարցի շուրջ»,- պարզաբանել է արտիստուհին։