10:57 4 հուլիսի, 2023Դերասան Ռոբերտ Դե Նիրոն իր ցավն է հայտնել 19-ամյա թոռան՝ Լեանդրոյի մահվան կապակցությամբ։ Նրա խոսքերը մեջբերում է ET.
«Խոր վշտով եմ ապրում իմ սիրելի թոռան՝ Լեոյի մահը։ Մեր ընտանիքը շատ երախտապարտ է ցավակցությունների համար։ Մենք խնդրում ենք չանհանգստացնել մեր ընտանիքին՝ կորուստը սգալու համար»,- կիսվել է նա։
Դե Նիրոն չի բացահայտել Լեանդրոյի մահվան պատճառը։ Արտիստին ցավակցություն են հայտնել Լենի Կրավիցը, Նաոմի Քեմփբելը եւ Էնդի Քոենը։
19 տարեկանում մահացել է Ռոբերտ Դե Նիրոյի թոռը՝ Լեանդրո Դե Նիրո Ռոդրիգեսը։ Այս մասին հուլիսի 3-ին հայտնել է Դե Նիրոյի դուստրը՝ Դրենան։
Դրենան Դե Նիրոյի որդեգրած դուստրն է։ Նրա մայրն արտիստի առաջին կինն է՝ դերասանուհի Դայան Էբոթը։ Դե Նիրոն Էբոթի հետ ամուսնանալուց հետո որդեգրեց Դրենային եւ նրան տվեց իր ազգանունը։ 55-ամյա Դե Նիրոյի ժառանգորդուհին երբեք չի տեսել իր կենսաբանական հորը։