Շակիրան եւ Ժերար Պիկեն նախքան բաժանվելը երեք տարի «բաց հարաբերությունների» մեջ են եղել

20:04   4 հուլիսի, 2023

Շակիրան եւ Ժերար Պիկեն մինչև բաժանվելը երեք տարի ապրել են «բաց հարաբերությունների մեջ»։ Երգչուհին եւ ֆուտբոլիստը բաժանման մասին հայտարարեցին անցյալ տարվա հունիսին, անմիջապես այն բանից հետո, երբ Շակիրան «Բարսելոնայի» եւ ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստին մեղադրեց դավաճանության մեջ:

Պիկեն, ով այդ ժամանակվանից նոր հարաբերություններ ունի մոդել Կլարա Չիա Մարտիի հետ, ավելի ուշ հերքել է սիրավեպի մասին մեղադրանքները՝ պնդելով, որ «իր կողմից դավաճանություն չի եղել»:

Իսպանացի հեռուստահաղորդավար Խոսե Անտոնիո Ավիլեսը պնդում է, որ նախկին զույգը մինչեւ բաժանումը երեք տարի բաց հարաբերություններ է ունեցել։ «Պայմանավորվածություն կար, որ «դու անում ես այն, ինչ ուզում ես, իսկ ես անում եմ այն, ինչ ես եմ ուզում», բայց լրատվամիջոցների համար, մենք դեռ զույգ ենք», - ասել է Ավիլեսը, որին մեջբերում է Daily Mail-ը՝ հղում անելով El Nacional de Catalunya-ին:

«Ֆուտբոլիստի շրջապատը զարմացած էր Շակիրայի հայտարարությունից», - ավելացրել է Ավիլեսը: Նա նյարդայնացել է, երբ այդ մասին իմացել է մամուլից։

Ինչպես հայտնում են իսպանական լրատվամիջոցները՝ Պիկեն զայրացել է, որ բաժանման պատճառը դավաճանություն է անվանել։ «Նա զարմացած էր այս հայտարարությունից, քանի որ նախաձեռնությունը երգչուհունն էր»։



© NEWS.am STYLE